Երեքշաբթի , 10 Նոյեմբերի 2026

Մանկապարտեզի տնօրենին դատապարտել են ցմահ ազատազրկման

Մանկապարտեզի տնօրենին դատապարտել են ցմահ ազատազրկման

Mon, 19 Oct 2026 19:00:49 +0400


Չինաստանի Տյանշույ քաղաքի մանկապարտեզի նախկին տնօրենին դատապարտել են ցմահ բանտարկության՝ իր ղեկավարած մանկապարտեզի երեխաներին թունավորելու համար։ Այս մասին հայտնում են չինական ԶԼՄ-ները։ Գործով անցնող այլ ֆիգուրանտներ, որոնց մի մասը եղել են մանկապարտեզի աշխատակիցներ կամ զբաղեցրել որոշակի պաշտոն այդ հաստատությունում, եւս ստացել են տարբեր ծանրության պատժաճափեր՝ ազատազրկման եւ զուգորդված՝ մեծ գումարի տուգանքների տեսքով։

Մասնավորապես, մանկապարտեզի համար գնվել են ոչ անվտանգ նկարչական ներկեր, որոնք ավելացվել են ալյուրին, որով թխվել են թխվածքներ եւ հաց՝ մանկապարտեզի երեխաների համար։ Հետազոտությունները պարզել են, որ այդ կերակուրներում առկա տոքսիկ նյութերը թույլատրելի խտությունը գերազանցել են ավելի քան երկու հազար անգամ։ Երեխաների արյան մեջ էլ թունավոր նյութեր են հայտնաբերված եղել, ինչը պարզվել է քննության ընթացքում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ջաֆար Փանահին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Ջաֆար Փանահին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման Fri, 30 Oct 2026 21:23:29 +0400 Իրանի դատարանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով