Հինգշաբթի , 28 Մայիսի 2026

«Հրապարակ»․ ԱԺ-ն «ինքնալուծարման» է գնացել

«Հրապարակ»․ ԱԺ-ն «ինքնալուծարման» է գնացել

Thu, 28 May 2026 08:15:25 +0400


Վերջին երկու օրերին պետության թիվ մեկ օրենսդիր կառույցը` Ազգային ժողովը, ուղղակի անտերության է մատնված` հնարավոր չի լինում նիստ գումարել՝ քվորումի բացակայության պատճառով։

Ազգընտիրները զբաղված են նախընտրական քարոզարշավով, երեկվա հերթական նիստին ընդամենը երեք հոգի էր եկել գրանցվելու՝ նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը եւ վտարանդի ՔՊ-ականներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը:

Նախորդ օրն էլ միայն «Պատիվ ունեմ»-ից պատգամավորներ կային։ Մինչդեռ խորհրդարանը դեռ չի ավարտել իր աշխատանքները, եւ օրենսդիր աշխատանքի կոչված պատգամավորները պարտավոր են գոնե հերթական նիստերին մասնակցել։

Հետաքրքիր է՝ ԱԺ ղեկավարությունն այս օրերի բացակայությունների համար աշխատավարձից պահումներ կանի՞ յուրայիններից, ինչպես սովորաբար անում է ընդդիմադիրների բացակայության պարագայում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով