Շաբաթ , 28 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Իշխան Սաղաթելյանի բացակայությունն անձնական պատճառներ ունի

«Հրապարակ»․ Իշխան Սաղաթելյանի բացակայությունն անձնական պատճառներ ունի

Sat, 28 Nov 2026 08:20:50 +0400


Վերջին մեկ ամսվա ընթացքում նկատելի է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի բացակայությունը քաղաքական դաշտից։ Տարբեր շրջանակներում ամենատարբեր վարկածներն են շրջանառվում՝ ընդհուպ մինչեւ կուսակցական վերադասավորումներ են ընթանում, կամ Սաղաթելյանը քաղաքական դադար է վերցրել։

Մեր տեղեկություններով՝ այդ խոսակցություններն իրականության հետ աղերս չունեն։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Իշխան Սաղաթելյանի բացակայությունը պայմանավորված է բացառապես անձնական՝ առողջական հարցերի կարգավորմամբ: Նա գտնվում է արտերկրում: Սկզբնական շրջանում որոշակի մտահոգություններ են եղել` առողջական խնդիրների հետ կապված, սակայն բուժումը եւ հետազոտությունների արդյունքներն այժմ դրական են։ Ավելին՝ ՀՅԴ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները վստահեցնում են, որ Սաղաթելյանը շուտով կվերադառնա եւ կներգրավվի ակտիվ աշխատանքային ռիթմի մեջ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար

«Հրապարակ»․ Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար Sat, 28 Nov 2026 08:05:55 +0400 Լրացուցիչ գործիքակազմ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով