Շաբաթ , 28 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Վազգենի ֆիլմի պրեմիերային էլ են պարել

«Հրապարակ»․ Վազգենի ֆիլմի պրեմիերային էլ են պարել

Sat, 28 Nov 2026 08:25:26 +0400


Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում «Մոնթե» ֆիլմի ցուցադրությունից առաջ տղամարդկանց բեմականացված պարից զայրացած Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, տեղյակ չէ, որ մոտ մեկ տարի առաջ Վազգեն Սարգսյանին նվիրված «Սպարապետ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ նույնպես «ԿինոՄոսկվայի» «տանիքին» ռազմահայրենասիրական պար էր բեմադրվել: Գուցե այդ ժամանակ լռել էր իր դաշնակից Արամ Սարգսյանին չնեղացնելու նպատակով։ Գուցե` խաղալիք զենքից էր այդպես հուզվել: Բայց պարզ է, որ ազգային-ազատագրական պարերի փոխարեն Նիկոլ Փաշինյանը նախընտրում է սատանիստական պերֆորմանսներն ու «ՀուԶանք ու Զանգ»-ի տիպի բեմականացումները։ Մի քանի օր առաջ մայրաքաղաքի կենտրոնում դինոզավրեր էին շրջում, եւ նրանց պարը շատերը սատանիստական քարոզ անվանեցին, իսկ 2019-ին Հանրապետության հրապարակում բեմադրված եւ մեծ աղմուկ հանած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը հենց կրթության նախարարությունն էր ֆինանսավորել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար

«Հրապարակ»․ Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համար Sat, 28 Nov 2026 08:05:55 +0400 Լրացուցիչ գործիքակազմ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով