Երկուշաբթի , 19 Հոկտեմբերի 2026

Պարետային ժա՞մ կսահմանվի

Պարետային ժա՞մ կսահմանվի

Mon, 19 Oct 2026 17:45:32 +0400


Ֆրանսիայի իշխանությունները շարունակվող անկարգությունների պայմաններում պատրաստվում են սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը երկրի առանձին շրջաններում։ Վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն դեպարտամենտների պրեֆեկտներին հանձնարարել է անհրաժեշտության դեպքում սահմանել մասնակի պարետային ժամ։

Որոշման մասին վարչապետը հայտնել է անկարգությունների հետ կապված իրավիճակը քննարկելու նպատակով հրավիրված ճգնաժամային շտաբի նիստից հետո։ Նրա խոսքով՝ սահմանափակումները չեն տարածվի ամբողջ երկրի վրա, այլ կկիրառվեն միայն այն տարածքներում, որտեղ դրա անհրաժեշտությունը կառաջանա։

Լըկորնյուն նշել է, որ միջոցառումների իրականացման հարցում տեղական իշխանություններին հնարավորություն կտրվի գործել՝ հաշվի առնելով յուրաքանչյուր շրջանի իրավիճակը։ Ներքին գործերի նախարարությունը հետագայում կներկայացնի այն տարածքների քարտեզը, որտեղ կգործի պարետային ժամի ռեժիմը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանի ամենաերկարակյաց պաշտոնյան եւ նրա ունեցվածքը

Հայաստանի ամենաերկարակյաց պաշտոնյան եւ նրա ունեցվածքը Mon, 19 Oct 2026 20:45:03 +0400 1998-2000 թթ. ՀՀ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով