Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Պահանջում է Մակրոնի հրաժարականը

Պահանջում է Մակրոնի հրաժարականը

Mon, 19 Oct 2026 18:00:35 +0400


Ֆրանսիական «Ազգային միավորում» աջամետ կուսակցության ղեկավար Ժորդան Բարդելան պահանջել է այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը՝ երկրում նոր թափով բռնկված բողոքի ակցիաների ֆոնին։ «Ակնկալում եմ, որ Մակրոնը ներողություն կխնդրի եւ հրաժարական կտա»,- հայտարարել է Բարդելան։

Նշենք, որ «Ազգային միավորում» կուսակցության ղեկավարներից է նաեւ Մարին Լը Պենը։ Ֆրանսիայում կատարվողը Բարդելան համարել է ստորացում բոլոր ֆրանսիացիների համար եւ նշել, որ այժմ կատարվողը մեկ տասնամյակ տեւած անտաղանդ կառավարման հետեւանքն է, որը բերել է ֆրանսիացիների բարոյական, նյութական եւ ներքին անվտանգային լուրջ թուլացմանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մակրոնի վարկանիշը խայտառակ անկում է գրանցում

Մակրոնի վարկանիշը խայտառակ անկում է գրանցում Sun, 11 Oct 2026 13:30:51 +0400 Ֆրանսիայի նախագահ Էմանուել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով