Չորեքշաբթի , 25 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Ով է ուղեկցելու Փաշինյանին

«Հրապարակ»․ Ով է ուղեկցելու Փաշինյանին

Wed, 25 Nov 2026 08:20:58 +0400


Ամիսներ առաջ գրել էինք, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին պատրաստվում են փոխարինել փորձառու դիվանագետ Սամվել Մկրտչյանով, որը ողջ կյանքում եվրոպական երկրներում է աշխատել, իսկ 2004-10 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ պաշտոնական ներկայացուցիչն է եղել։ Բայց Ռուսաստանը կարող է վերապահումներ ունենալ նրա անձի հետ կապված:

Ինչպես տեսանք, Ռուսաստանը հաստատեց նրա ագրեմանը, եւ օրեր առաջ ՀՀ նախագահի հրամանագրով Մկրտչյանը նշանակվեց ՌԴ-ում ՀՀ դեսպան: Բայց ՀՀ իշխանությունների փնթի ձեռագիրն այս հարցում էլ է դրսեւորվել:

Բանն այն է, որ դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը 3 այց ունի Ռուսաստան, սակայն նախկին դեսպանն արդեն հետ է կանչվել եւ չի կարող նրան ուղեկցել, իսկ նորի հավատարմագիրը դեռ ՌԴ իշխանությունները չեն ընդունել․ դա որոշակի ժամանակ է պահանջում եւ կարող է ամիսներ տեւել, ինչը նշանակում է, որ նա չի կարող մուտք ունենալ պետական կառույցներ եւ մասնակցել պաշտոնական արարողություններին: Նման այցերի ժամանակ տվյալ երկրում հավատարմագրված դեսպանն է, որպես կանոն, ուղեկցում երկրի ղեկավարին, այս պարագայում Նիկոլ Փաշինյանին ՀՀ դեսպանը չի ուղեկցելու: Ընդամենը կարող էին դեսպանափոխությունը մի փոքր հետաձգել եւ հրամաններն արձակել, ասենք, հունվարին:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

«Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Wed, 25 Nov 2026 08:00:35 +0400 Ստեփանավանի համայնքապետի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով