Ահավոր ազդում է շրջապատը քո ներաշխարհի ու անհանգստությունների վրա․Սոֆի Դևոյան
Fri, 24 Jul 2026 23:15:16 +0400

Սոֆի Դևոյանն ու ամուսինը՝ Կիմ Առաքելյանը, այս օրերին հանգիստն են վայելում Մալդիվներում։ Պարուհին պարբերաբար նոր կադրերով է կիսվում, նաև՝ ինստագրամյան իր էջի story բաժնոմ հետևորդների հետ հարցուպատասխան է կազմակերպել։
Ինստագրամյան օգտատերերից մեկն էլ գրել է․
«Ունենու՞մ եք տագնապային գրոհներ, ո՞նց եք հաղթահարում»։
Ի պատասխան՝ Սոֆին նշել է․
«Էնքան կարևոր ա ճիշտ պահին ճիշտ մարդու կողքը հայտնվելը։ Ահավոր ազդում ա շրջապատը քո ներաշխարհի ու անհանգստությունների վրա։
Ես հիմա շաատ քիչ մարդկանց հետ եմ շփվում ու իմ կյանքից, Փառք Աստծո, որ հանել եմ շահամոլ, կեղծ ու վատ էներգիայով մարդկանց։
Ազատվեք նրանից, ինչը ձեզ տխրեցնում է կամ ցավ է պատճառում։ Դժվար կլինի բայց հետո եկող թեթևությունը անբացատրելի է։
Ապրեք ու վայելեք կյանքը իր բոլոր դրսևորումներով։ Ես սիրում եմ մենակ հաղթահարել ու անցնել դժվար պահերը, բայց բարի նախանձում եմ այն մարդկանց, ովքեր իրենց մոտ մարդկանց հետ կիսում են այդ պահերը։ Էնքաան արագ ա թռնում կյանքը ապրեք ամեն պահը հետո շաատ եք կարոտելու»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր