«Հրապարակ»․ Կուսակիցները եւս անակնկալի են եկել
Wed, 25 Nov 2026 08:05:56 +0400

Թեպետ հայտարարվում էր, թե նոր սահմանադրության նախագիծը մինչ հրապարակվելը կքննարկվի ՔՊ-ում, սակայն ՔՊ խմբակցության մեր աղբյուրից տեղեկացանք, որ հրապարակված տեքստից կուսակիցները եւս անակնկալի են եկել։ Ասացին, որ իրենք էլ են հետեւում սահմանադրագետների գնահատականներին, բացահայտումներին ու ապշած են՝ ինչպես էր հնարավոր նման անգրագետ տեքստ հրապարակել։ Ավելին, մեր աղբյուրի կարծիքով, նախագիծն այնքան թերություններ ունի, որ առնվազն մեկ տարի կպահանջվի այն նորմալ տեսքի բերելու եւ հանրաքվեի դնելու համար։ Ի դեպ, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին նույնպես արհամարհել են եւ նախագիծը` անգամ խոստանալուց հետո նրանց չեն ներկայացրել:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր