116 տարեկանում մահացել է երկրի ամենատարեց բնակիչը
Tue, 03 Nov 2026 17:30:27 +0400

116 տարեկանում մահացել է Ղազախստանի ամենատարեց բնակչուհին՝ Թույմեգյուլ Թեմիբաեւան։ Այս մասին հայտնում են ղազախական լրատվամիջոցները։ Նա բնակվում էր Ուլիթաու մարզում։ Թամիրբաեւան ծնվել է 1910 թվականին։ Քսաներկու տարեկանում ամուսնացել է։ Ամուսնու հետ ապրել է մոտ իննսուն տարի։ Միասին չորս զավակ են դաստիարակել։ Տարեց կինն ունի տասնհինգ թոռ, եւ քսանհինգ ծոռ։ Թամիրբաեւան տարբեր առիթներով ասել է, որ իր երկարակեցության գաղտնիքը իր հոգեկան ներաշխարհի հանգստությունն է, ընտանեկան ջերմությունն ու մեկմեկու հանդեպ հոգատարությունը։ Նա ասել է, որ հաճախ է ձիավարել, փոքր տարիքից աշխատել է տնային տնտեսությունում եւ աշխատանքը օգնում է մնալ թարմ ու աշխույժ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր