Դեպի Մերձավոր Արեւելք ավիաթռիչքները դեռեւս կլինեն սահմանափակ
Fri, 10 Apr 2026 18:00:43 +0400
Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) մինչեւ ապրիլի 24-ը երկարաձգել է դեպի Մերձավոր Արեւելք ավիաթռիչքներ չիրականացնելու մասին՝ ավիաընկերություններին ուղղված իր ցուցումները։ Պատճառը՝ Մերձավոր-Արեւելյան վերջին էսկալացիան էր եւ խաղաղության փխրունությունը, որը կնքվեց Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ նախօրեին։ Բարձր վտանգավորության գոտում ներկայումս՝ մինչեւ ապրիլի 24-ը կգտնվեն՝ Բահրենի, Իրանի, Իրաքի, Իսրայելի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբանանի, Օմանի, Քաթարի, Էմիրաթների եւ Սաուդյան Արաբիայի օդային տարածքները։