Գազարտադրության աշխարհում խոշորագույն գործարանը կվերականգնվի

Գազարտադրության աշխարհում խոշորագույն գործարանը կվերականգնվի

Fri, 10 Apr 2026 20:00:35 +0400


Քաթարը սկսել է հավաքագրել ճարտարագետների եւ բանվորների՝ Ռաս-Լաֆանում գտնվող աշխարհում եղած սեղմված կամ հեղուկացված գազի արտադրության խոշորագույն գործարանը վերականգնելու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Համաձայն հաղորդման, քաթարյան իշխանությունները նման որոշում են կայացրել այն բանից հետո, երբ հայտարարվել է Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ երկշաբաթյա հրադադարի հաստատման մասին։ Ռաս-Լաֆանի գործարանը չի գործում մարտի երկուսից, երբ իրանական կողմի կողմից ենթարկվել էր ռմբահարման։ Կրկնակի ռմբահարման է ենթարկվել մարտի 18-ին եւ 19-ին։ Այն բանից հետո, երբ գործարանը դադարեցրեց աշխատելը, սկսվեց գազի մատակարարումների ոլորտում գլոբալ դեֆիցիտ։ Գործարանի ամբողջական հզորությունը կազմում է տարեկան 77 միլիոն տոննա։ Բնականոն աշխատանքին վերադառնալու համար կպահանջվեն շաբաթներ, գուցե նաեւ՝ ամիսներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Էս ժողովուրդն է ծնկի գալի՞ս մի խումբ անգրագետների առաջ. գյումրեցի մանկավարժ

Էս ժողովուրդն է ծնկի գալի՞ս մի խումբ անգրագետների առաջ. գյումրեցի մանկավարժ Tue, 26 May 2026…

8 րոպե ago

Եվրոպացի դիվանագետները հրաժարվել են լքել Կիևը․ Մոսկվան սպառնում է

Եվրոպացի դիվանագետները հրաժարվել են լքել Կիևը․ Մոսկվան սպառնում է Tue, 26 May 2026 13:00:45 +0400…

9 րոպե ago

Մեքենաները ստիպված թողնում են փողոցի մեջտեղն ու գնում

Մեքենաները ստիպված թողնում են փողոցի մեջտեղն ու գնում Tue, 26 May 2026 12:45:15 +0400 Փաստաբան…

24 րոպե ago

«Ծնգլ արիք». Արարատ Միրզոյանը` գերիների մասին հարցին

«Ծնգլ արիք». Արարատ Միրզոյանը` գերիների մասին հարցին Tue, 26 May 2026 12:33:32 +0400 «Աաաաաա, դե…

36 րոպե ago

Կիևում «դժոխք» է սպասվում․ Լավրովը զգուշացրել է Ռուբիոյին

Կիևում «դժոխք» է սպասվում․ Լավրովը զգուշացրել է Ռուբիոյին Tue, 26 May 2026 12:30:45 +0400 ԱՄՆ…

39 րոպե ago

«Հրապարակ». Ինքը կարող է սատկացնել-մատկացնելով խոսել, բայց իր դեմ գրառում անել չի կարելի

«Հրապարակ». Ինքը կարող է սատկացնել-մատկացնելով խոսել, բայց իր դեմ գրառում անել չի կարելի Tue, 26…

54 րոպե ago