Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

Գազարտադրության աշխարհում խոշորագույն գործարանը կվերականգնվի

Գազարտադրության աշխարհում խոշորագույն գործարանը կվերականգնվի

Fri, 10 Apr 2026 20:00:35 +0400


Քաթարը սկսել է հավաքագրել ճարտարագետների եւ բանվորների՝ Ռաս-Լաֆանում գտնվող աշխարհում եղած սեղմված կամ հեղուկացված գազի արտադրության խոշորագույն գործարանը վերականգնելու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Համաձայն հաղորդման, քաթարյան իշխանությունները նման որոշում են կայացրել այն բանից հետո, երբ հայտարարվել է Իրանի եւ Միացյալ Նահանգների միջեւ երկշաբաթյա հրադադարի հաստատման մասին։ Ռաս-Լաֆանի գործարանը չի գործում մարտի երկուսից, երբ իրանական կողմի կողմից ենթարկվել էր ռմբահարման։ Կրկնակի ռմբահարման է ենթարկվել մարտի 18-ին եւ 19-ին։ Այն բանից հետո, երբ գործարանը դադարեցրեց աշխատելը, սկսվեց գազի մատակարարումների ոլորտում գլոբալ դեֆիցիտ։ Գործարանի ամբողջական հզորությունը կազմում է տարեկան 77 միլիոն տոննա։ Բնականոն աշխատանքին վերադառնալու համար կպահանջվեն շաբաթներ, գուցե նաեւ՝ ամիսներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իջևանի գինու, կոնյակի գործարանը Սարգոնից զատ ուրիշ թագավորի անուն չգիտի՞

Իջևանի գինու, կոնյակի գործարանը Սարգոնից զատ ուրիշ թագավորի անուն չգիտի՞ Sat, 10 Oct 2026 15:15:48 …