Հանցագործության ինստիտուցիոնալիզացումը

Հանցագործության ինստիտուցիոնալիզացումը

Fri, 10 Apr 2026 20:15:31 +0400


Նախկինների օրոք այս կամ այն անձին քաղաքական հիմքով ծեծում էին շքամուտքերում կամ կամարների ներքո՝ մարդկանց աչքից հեռու:

«Ժողովրդավարության բաստիոնում» նման թիթիզ բաների հետևից չեն ընկնում: Ծեծում են՝ որտեղ պատահի, նույնիսկ աշխատավայրում: Ասենք թաղապետարանում կամ նույնիսկ Ազգային ժողովում՝ ընդօրինակելով նախկինների նախկիններին: Փորձելով ծեծով «վերադաստիարակել» ոմանց: Բայց քանի որ ծեծն, այնուամենայնիվ, խուլիգանական արարք է՝ որոշեցին այն օրենսդրորեն «մաքրել»: Իսկ դրա միջոցն այն ինստիտուցիոնալիզացնելն էր:

Հաշվի առնելով այդ երևույթի նկատմամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի անսահման սերը` ծեծելու գործն էլ հանձնարարվեց իշխանավորների թիկնապահներին: Տվյալ դեպքում էլ հիմք ծառայեց այն հանգամանքը, որ դա կարելի է ներկայացնել որպես պաշտոնից բխող պարտականություն:

Բայց ասեմ, որ այդ քայլով ՔՊ-ականները հեծանիվ չեն հնարել: Ընդամենը օգտվել են, ավելի ճիշտ, կրկնօրինակել են գողական աշխարհում գործող ինստիտուտը:

Հիշեցնեմ, որ այն, «օրենքով գողերի» ղեկավարությամբ, սկիզբ է առել Սովետական Միությունում Իոսիֆ Ստալինի ղեկավարության օրոք 1930-ական թվականների սկզբին: Այն առաջացել է ՍՍՌՄ ուղղիչ-աշխատանքային ճամբարներում (Գուլագ)՝ որպես պրոֆեսիոնալ հանցագործների պատասխան իշխանությունների խստացված վերահսկողությանը: Այդ հանգամանքը վկայում է, թե որքան սերտ է գաղափարական կապը ՀՀ գործող իշխանության և մեր ընդհանուր անցյալի միջև: Եվ այն հնարավոր չէ թաքցնել՝ բացասական առումով շահարկելով թե՛ Ստալինի և թե՛ «ԿաԳեԲե»-ի անունը:

Մեր անցյալի հետ գաղափարական կապի առանձնահատուկ գծերից է ՍՍՌՄ իշխանության և գողական աշխարհի հատկանիշների միաձուլումը գործող իշխանության քաղաքականության մեջ: Այդ առումով կարելի է ասել, որ մեզանում, իսկապես, նոր հեծանիվ է հնարվել: Կարող եմ ասել նույնիսկ տեսակը՝ միակնանի հեծանիվ (փոխաբերական առումով): Ինչն, ի դեպ, առաջին անգամ փորձարկվել է 19-րդ դարի 70-ականներին, ըստ որոշ աղբյուրների, Մեծ Բրիտանիայում:

Վերադառնալով ըստ էության գնահատմանը՝ ասեմ, որ գործող իշխանության քաղաքականության մեջ վերլուծաբանը պարզ կարող է տեսնել թե՛ ստալինիզմի և թե՛ գողական աշխարհի շորշոփները: Առաջինի դեպքում, բնականաբար, զուտ բացասականը: Երկրորդի առումով կլռեմ՝ դրա մասնագետը չեմ, բայց առաջինի դեպքում առկա են եղել նաև դրական հատկանիշներ: Օրինակ՝ Հայրենական մեծ պատերազմի օրերից սկսած՝ իշխանությունների քաղաքականության մաս դարձան հայրենասիրությունն ու հոգևորի վերագնահատումը: Այն, ինչը բացարձակ բացակայում է այսօր մեր երկրում գործող իշխանության օրոք:

Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի՝ բերեմ վերջին իրադարձության սեղմ պատմությունը: Առանց նախապես զգուշացնելու՝ հերթական անգամ երբեմնի «փրկիչը» թիկնապահների մեծ խմբի հետ, հրմշտելով մարդկանց, պատարագի պահին մուտք է գործում եկեղեցի: Բնականաբար, արժանանում է հավատացյալների ոչ այնքան բարեհամբույր ընդունելությանը: Պատարագի կեսից, կրկին հրմշտելով մարդկանց, խմբով դուրս է գնում: Ու փոխանակ ներողություն խնդրի՝ իր թիկնապահներից մեկն էլ հարվածում է 18-ամյա երիտասարդի գլխին: Իսկ հետո, փոխանակ հարվածողը կալանավորվեր, կալանավորվում է հարված ստացած, հիվանդ պատանին: Եվ պարզվում է, որ առաջինը կատարում է իր պարտականությունը: Ի՞նչ է սա՝ եթե ոչ Նիկոլի օրոք հանցագործության ինստիտուցիոնալիզացում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պսիխոպատիայի թեստ՝ քաղաքական լիդերների համար. ինքնուրույն գնահատեք Փաշինյանի վարքագիծը․ Աշոտյան

Պսիխոպատիայի թեստ՝ քաղաքական լիդերների համար. ինքնուրույն գնահատեք Փաշինյանի վարքագիծը․ Աշոտյան Fri, 19 Jun 2026 16:01:41…

11 րոպե ago

Սա իմ վերջին մրցաշարն է Գերմանիայի հավաքականի կազմում․ Մանուել Նոյեր

Սա իմ վերջին մրցաշարն է Գերմանիայի հավաքականի կազմում․ Մանուել Նոյեր Fri, 19 Jun 2026 16:00:57…

12 րոպե ago

#Ուղիղ․ ՍԴ դիմումներ են ներկայացվում

#Ուղիղ․ ՍԴ դիմումներ են ներկայացվում Fri, 19 Jun 2026 15:52:21 +0400 Latest news from Secure…

21 րոպե ago

Գյումրին ամեն գնով զավթելու Փաշինյանի պլանն ու իրավական սողանցքները

Գյումրին ամեն գնով զավթելու Փաշինյանի պլանն ու իրավական սողանցքները Fri, 19 Jun 2026 15:45:42 +0400…

27 րոպե ago

ՔԿ-ին Ռուբեն Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել դատարան

ՔԿ-ին Ռուբեն Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացրել դատարան Fri, 19 Jun 2026…

36 րոպե ago

«Լիվերպուլը» համալրում ունի․ ով է նորեկը

«Լիվերպուլը» համալրում ունի․ ով է նորեկը Fri, 19 Jun 2026 15:30:24 +0400 Անգլիական «Լիվերպուլը» հայտարարել…

43 րոպե ago