Միլանում որոշում են կայացրել
Fri, 10 Apr 2026 22:45:35 +0400
Միլանի «Ինտերը» նախատեսում է շարունակել համագործակցությունը թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուի հետ։ Ակումբը գոհ է ռումինացի մասնագետի աշխատանքից և պատրաստվում է երկարաձգել նրա գործող պայմանագիրը՝ այն ուժի մեջ պահելով մինչև 2028 թվականի ամառ։
La Gazzetta dello Sport-ի պնդմամբ, միլանյան ակումբի ղեկավարությունը մտադիր է ամրապնդել համագործակցությունը մարզչի հետ՝ հաշվի առնելով նրա աշխատանքի արդյունքները և թիմի զարգացումը։
Հիշեցնենք, որ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է 2025 թվականի հունիսին՝ սկզբնական պայմանագիր կնքելով մինչև 2027 թվականը։