«Հրապարակ»․ Եթե Ադրբեջանն իր հռետորաբանությունը չի փոխում, ո՞րն է այս այցերի իմաստը

«Հրապարակ»․ Եթե Ադրբեջանն իր հռետորաբանությունը չի փոխում, ո՞րն է այս այցերի իմաստը

Sat, 11 Apr 2026 09:45:32 +0400


Նիկոլ Փաշինյանի աջակիցներից կազմված հայտնի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան․ հայտնում են Ադրբեջանի ԶԼՄ-ները։

«2026 թվականի ապրիլի 10-12-ը Ադրբեջանում կկայանա Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հաջորդ երկկողմանի կլոր սեղանի քննարկումը՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում:

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը շարունակում է խթանել երկխոսությունը եւ անմիջական փոխազդեցությունը Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ։ Ըստ APA-ի, այս անգամ հայկական պատվիրակությունն Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով, հատել է սահմանազատված հատվածը եւ անցել սահմանային եւ անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերը»,- գրում է ադրբեջանական ԱՊԱ-ն:

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով թեմայի մասին, նկատում է. «Երկու կողմերի որեւէ երկխոսություն, եթե չի արտացոլում հասարակությունների դիրքորոշումը, եթե իրական խնդիրները չեն վերհանվում, եթե այդ երկխոսությունների արդյունքում որեւէ արդյունքի կողմերը չեն հասնում, եթե Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվում, ապա դա նշանակում է, որ այս ամենը զուտ ցուցադրական պրոցես է, որովհետեւ այդ հանդիպումներին մենք տեսնում ենք բացառապես իշխանամետ եւ իշխանությունների կողմից վերահսկվող շրջանակների, որոնք անհարմար հարցեր երբեք չեն հնչեցնի եւ, առհասարակ, չեն բարձրաձայնի այն հարցերը, որոնք իսկապես հետաքրքրում են մեր հանրությանը: Երկու կողմից էլ խաղաղության օրակարգը իշխանություններն իրենց «մոնոպոլիայի» տակ են վերցրել եւ տպավորություն են ուզում ստեղծել, թե իբրեւ երկու կողմերի երկխոսությունը եւ խաղաղության օրակարգը միայն իրենք կարող են ապահովել եւ, առհասարակ, խոսել խաղաղության մասին: Ինչ վերաբերում է այս հանդիպումներին, ապա դրանք անարդյունավետ են: Երբ հայկական կողմի ներկայացուցիչներին հարց են տալիս, թե ինչու չի փոխվում Ադրբեջանի հռետորաբանությունը, նրանք պատասխանում են, որ ցանկանում են ընդհանրություններ գտնել, այլ ոչ թե հակասություններ, բայց ի՞նչ անկեղծ երկխոսություն կարող է լինել մի պետության հետ, որը զավթողական քաղաքականություն է վարում քո դեմ: Առհասարակ, ինչի՞ մասին են այդ հանդիպումները: Բուռն գործունեության իմիտացիա են ստեղծում, որը ո՛չ խաղաղության մասին է, ո՛չ էլ հաշտության: Ադրբեջանական կողմը խնդիր ունի՝ արտաքին աշխարհին ցույց տալու, որ պատրաստ են երկխոսություն սկսել Հայաստանի հետ, որ, տեսեք-տեսեք՝ մենք փորձում ենք հայերի հետ լեզու գտնել, բայց ամեն անգամ ադրբեջանական կողմը հարձակում է գործում եւ արդարանում, որ հայերն էին մեղավոր»:

Իրավապաշտպան, քաղաքական գործիչ Նինա Կարապետյանցն էլ, խոսելով թեմայի մասին, ասում է. «Մի կողմից, անշուշտ, պետք է լինեն շփումներ, այդ պատճառով եղել են ժամանակներ, որ լրագրողներ են եկել ու գնացել Ադրբեջան, հասարակական, քաղաքական գործիչներ են տարբեր վայրերում հանդիպումներ ունեցել եւ այլն։ Դա ինքնին ծայրահեղ բան չէ, սակայն այն, որ այս շփումների արդյունքում որեւիցե էական փոփոխություն չի նկատվում, ինձ հատկապես դա է անհանգստացնում: Օրինակ` Ադրբեջանի հռետորաբանության մեջ ոչ մի էական փոփոխություն չկա: Մենք շարունակում ենք լսել, որ Հայաստանն «Արեւմտյան Ադրբեջան» է եւ այլ տարբեր սպառնալիքներ: Չգիտեմ՝ ինչքանո՞վ է տրամաբանական այս շփումներն արդյունավետ համարելը: Ամեն բան կախված է նրանից, թե ինչ է մտածում դիմացինդ, ինչպես է մտածում: Արդյո՞ք նրանք եւս ժողովրդավարության կրող են, թե՞ ոչ: Ըստ իս, Ադրբեջանն իր հայատյաց հռետորաբանությունը որեւէ կերպ չի փոխում: Եթե Ադրբեջանն իր հռետորաբանությունը չի փոխում, ո՞րն է այս այցերի իմաստը: Վստահ չեմ, որ հայկական որեւէ շահ ներկայացվում է Բաքվում: Այս մարդիկ ուղղակի Փաշինյանի թիմակիցներն են, որոնց չի կարելի անվանել քաղհասարակություն: Նրանք ներկայանում են որպես անկախ փորձագետներ, բայց իրականում Փաշինյանի թիմակիցներն են»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատրաստ են 150 միլիոն վճարել՝ «Աթլետիկոյի» հարձակվողի համար

Պատրաստ են 150 միլիոն վճարել՝ «Աթլետիկոյի» հարձակվողի համար Wed, 13 May 2026 23:00:57 +0400 Ֆրանսիական…

2 րոպե ago

Օր 6-րդ. Մարուքյանը պարեց, Փաշինյանը մերժվեց, Սամվել Կարապետյանն օգնություն խնդրեց

Օր 6-րդ. Մարուքյանը պարեց, Փաշինյանը մերժվեց, Սամվել Կարապետյանն օգնություն խնդրեց Wed, 13 May 2026 22:53:44…

9 րոպե ago

323 դպրոց և 20 մասնագիտական հաստատություն տնօրեն չունեն

323 դպրոց և 20 մասնագիտական հաստատություն տնօրեն չունեն Wed, 13 May 2026 22:45:33 +0400 Հանրակրթական…

18 րոպե ago

Մոռացաք նշան անեք, որ դուք թշնամու պատանդն եք

Մոռացաք նշան անեք, որ դուք թշնամու պատանդն եք Wed, 13 May 2026 22:38:10 +0400 Latest…

25 րոպե ago

Տեղի բնակիչներին 100 միլիոն դոլարի փոխհատուցում վկճարեն

Տեղի բնակիչներին 100 միլիոն դոլարի փոխհատուցում վկճարեն Wed, 13 May 2026 22:30:12 +0400 Ավստրալիայում դատարանը…

33 րոպե ago

Մեր գույքահարկը բարձրացնում է, որ թողենք գնանք 300 հազար ադրբեջանցիք գան․ Ծառուկյան

Մեր գույքահարկը բարձրացնում է, որ թողենք գնանք 300 հազար ադրբեջանցիք գան․ Ծառուկյան Wed, 13 May…

43 րոպե ago