Ինչպես աշխարհն ընդունեց իրանական էսկալացիայի ներկայիս դադարը

Ինչպես աշխարհն ընդունեց իրանական էսկալացիայի ներկայիս դադարը

Sat, 11 Apr 2026 09:30:41 +0400


Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ կնքված երկշաբաթյա հրադադարն աշխարհը, ըստ էության, ընդունեց շատ մեծ զգուշավորությամբ։ Թեեւ հասկանալի է, որ ճգնաժամը հնարավոր եղավ վտանգավոր սահմանագծից հետո տանել, սակայն ամեն բան դեռ շատ փխրուն է, ու անելիք շատ կա։ Թեհրան-Վաշինգտոն երկխոսության կազմակերպման հարցում այս անգամ առանցքային դերակատարում ունեցավ Պակիստանը։ Այդ երկրի վարչապետ Շահբազ Շարիֆին է պատկանում ժամանակավոր հրադադար հաստատելու նախաձեռնության հեղինակային իրավունքը։ Պակիստանի այս նախաձեռնությանն ակտիվորեն աջակցեցին Օմանը, Թուրքիան, Չինաստանը։ Որոշ մասնակցություն, ըստ էության, ունեցել են նաեւ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու Քաթարը։ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն առաջիններից էր, որ ողջունեց կնքված հրադադարը եւ հորդորեց խստորեն պահպանել այն։

Թուրքիան ժամանակավոր հրադադարի հաստատմանն արձագանքեց զգուշավոր լավատեսությամբ, սակայն Անկարայից այս առնչությամբ տարածվող հայտարարություններում շեշտվում է, որ անհրաժեշտ է ցուցաբերել կարգապահություն եւ պահպանել հրադադարը խստիվ կերպով, որպեսզի սադրիչների համար սադրանքներ անելու հնարավորություն չլինի։ Անկարան այս դեպքում առանց երկիմաստության նկատի ունի Իսրայելին։ Պակիստանը, որպես նախաձեռնության հեղինակ, պատրաստվում է իր նախաձեռնության հիմքի վրա ավելի լուրջ բանակցային գործընթացի եւ հնարավոր կայուն ու ամուր, տեւական խաղաղության գործընթացի հյուրընկալմանը։ Հասկանում են, որ կա հնարավորություն՝ հակամարտությունն անցյալում թողնելու, եթե լինի անհրաժեշտ կամք։ Սաուդյան Արաբիան ողջունեց կայացած հրադադարը եւ հույս հայտնեց, որ այն դուռ կբացի համապարփակ կարգավորման եւ ռեգիոնալ անվտանգության ամրապնդման համար։

Էմիրություններում էլ կենտրոնացան այն բանի վրա, որ հաղթեցին այս հակամարտությունում, քանի որ կարողացան խուսափել պատերազմից եւ հետայսու հենվելու են սեփական ազգային պաշտպանական կարողությունների վրա։ Թե՛ Էր-Ռիյադում եւ թե՛ Աբու-Դաբիում այս էսկալացիայից հետո ավելացել է հակակրանքը Թեհրանի հանդեպ։ Հատկապես որ Թեհրանը ձգտում է միանձնյա վերահսկողություն սահմանել Հորմուզի նեղուցի հանդեպ։

Չինաստանն առաջիններից մեկն է, որ ողջունել է մարտական գործողությունների ժամանակավոր դադարը։ Պեկինից նաեւ հայտարարել էին, որ հետեւողականորեն հանդես են գալիս պատերազմի դադարեցման օգտին եւ շարունակելու են կառուցողական դերակատարում ունենալ Մերձավոր Արեւելքում խաղաղության եւ կայունության ապահովման գործում։ Պեկինից նաեւ հարկ համարեցին հայտարարել, որ կարեւորում են Հորմուզի նեղուցի անվտանգությունն ու ազատ նավագնացության իրականացումը։ Պեկինի համար դա ոչ միայն դիվանագիտություն է, այլ նաեւ՝ տնտեսական շահ։ Չինական կողմի համար սկզբունքային հարց է, որ նավթի մատակարարումները լինեն անխափան, իսկ նավագնացությունն էլ՝ անվտանգ ու ապահով։ Ճապոնիան հրադադարը համարեց դրական քայլ՝ վերջնական խաղաղության համաձայնագրի կնքման գործում։ Ինդոնեզիան կոչ արեց հարգել ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, Մալայզիան հայտարարեց, որ կարեւոր հանգրվանի են հասել կողմերը՝ խաղաղության եւ կայունության վերականգնման գործընթացում։ Ավստրալիան ու Նոր Զելանդիան եւս ողջունեցին հրադադարի հաստատումը՝ կապելով այն էներգետիկ ճգնաժամից խուսափելու հետ։ Էսկալացիայի ներկայիս դադարը իրենց հայտարարություններով ու դիվանագիտական-քաղաքական ժեստերով ողջունեցին եւ կարգավորման հույս հայտնեցին նաեւ Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, եվրոպական մյուս երկրները։ Նույնիսկ Իսրայելը, թեեւ սրտի կսկիծով, սակայն ամերիկյան ճնշման ներքո, թերեւս, ստիպված եղավ աջակցել հրադադարի հաստատման ամերիկյան որոշմանը։ Սակայն կարեւոր է այն, որ բոլորի մոտ էլ նկատվում է զգուշավորություն, անկախ լավատեսականության չափաբաժնից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին

Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին Sun, 25 Oct 2026 23:45:21 +0400 Հոկտեմբերի 25-ին՝ ժամը…

4 ժամ ago

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը

Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է միասնական ընդդիմությանը Sun, 25 Oct 2026 23:38:44 +0400 Վայոց…

4 ժամ ago

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են

Վարդենիսի նախնական արդյունքները հայտնի են Sun, 25 Oct 2026 23:35:06 +0400 Ինչպես հայտնի է, այսօր…

4 ժամ ago

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով

Ամուսինը գլխատել է կնոջը՝ օժիտի շուրջ ունեցած վեճի պատճառով Sun, 25 Oct 2026 23:30:13 +0400…

4 ժամ ago

Լարված իրավիճակ` 25/24 ընտրատեղամասում. Հանձնաժողովի նախագահը համայնքապետին դուրս է հրավիրել. «Ազատ քվե»

Լարված իրավիճակ` 25/24 ընտրատեղամասում. Հանձնաժողովի նախագահը համայնքապետին դուրս է հրավիրել. «Ազատ քվե» Sun, 25 Oct…

4 ժամ ago

Ստեփանավանում մասնակցությունն աննախադեպ է․ Գևորգյան

Ստեփանավանում մասնակցությունն աննախադեպ է․ Գևորգյան Sun, 25 Oct 2026 23:20:20 +0400 Latest news from Հրապարակ…

4 ժամ ago