«Իմ ուղեկիցները»․ Ղալիբաֆի հուզիչ գրառումը՝ զոհված երեխաների լուսանկարներով

«Իմ ուղեկիցները»․ Ղալիբաֆի հուզիչ գրառումը՝ զոհված երեխաների լուսանկարներով

Sat, 11 Apr 2026 11:09:29 +0400


Իրանի Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը X- ում հրապարակել է նկար, որտեղ գրված է. «Այս թռիչքի իմ ուղեկիցները», իսկ նկարում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով զոհված երեխաների նկարներն են:

Իրանի պատվիրակության ղեկավար, ԻԻՀ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Իսլամաբադի օդանավակայանում լրագրողներին ասել է հետևյալը.

​«Եթե [ամերիկյան պատվիրակությունը] ցանկանա բանակցություններն օգտագործել որպես անօգուտ ցուցադրականություն և խաբեության գործողություն, մենք պատրաստ կլինենք իրացնել մեր իրավունքները՝ հավատալով Աստծուն և հենվելով մեր ժողովրդի ուժի վրա», – նրա խոսքերն է մեջբերել «Mehr» գործակալությունը

Հիշեցնենք, որ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակություններն արդեն ժամանել են Պակիստաի մայրաքաղաք։ Իսլամաբադում բանակցությունները մեկնարկելու են այսօր, այդ մասին նախօրեին հայտարարել էր Պակիստանի վարչապետը՝ կոչ անելով կողմերին օգտվել պատմական հնարավորությունից և հանգուցալուծել խնդիրը դիվանագիտական ճանապարհով։

Իրանի պատվիրակությունը բավականին մեծ է, շուրջ 70 մարդ, այդ թվում՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆը՝ որպես պատվիրակության ղեկավար, պատգամավորներ, անվտանգության կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ և այլն։

Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, կազմում են նաև Սթիվեն Ուիտկոֆն ու նախագահ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները և այլք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվել

Երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվել Sat, 09 May 2026 17:50:43 +0400 Իշխանական…

6 րոպե ago

Նախընտրական առաջարկ

Նախընտրական առաջարկ Sat, 09 May 2026 17:45:16 +0400 Որպես Խորհրդային Միությունում ծնված և 32 տարի…

12 րոպե ago

«Մայրիկ ջան,մեր ընտրվելուց հետո է լինելու իրական խաղաղությունը». Արման Թաթոյանի ու պատերազմից կրկնակի կորուստ ունեցած կնոջ զրույցը

«Մայրիկ ջան,մեր ընտրվելուց հետո է լինելու իրական խաղաղությունը». Արման Թաթոյանի ու պատերազմից կրկնակի կորուստ ունեցած…

19 րոպե ago

Վաշինգտոնը սպասում է Թեհրանի պատասխանին․ Դոնալդ Թրամփ

Վաշինգտոնը սպասում է Թեհրանի պատասխանին․ Դոնալդ Թրամփ Sat, 09 May 2026 17:30:23 +0400 Առաջիկա ժամերին…

27 րոպե ago

Նոր Նորքում քաղաքացին պատշգամբից ջուր լցրեց ՔՊ-ականների վրա

Նոր Նորքում քաղաքացին պատշգամբից ջուր լցրեց ՔՊ-ականների վրա Sat, 09 May 2026 17:18:34 +0400 Latest…

38 րոպե ago

Ուշադրություն դիմորդներին․ վերջնաժամկետը վաղն է

Ուշադրություն դիմորդներին․ վերջնաժամկետը վաղն է Sat, 09 May 2026 17:15:18 +0400 Վաղը՝ մայիսի 10-ին լրանում…

42 րոպե ago