Ռուսաստանի հետ՝ գործնական անվտանգություն, ԱՄՆ-ի հետ՝ իրական երաշխիքներ

Ռուսաստանի հետ՝ գործնական անվտանգություն, ԱՄՆ-ի հետ՝ իրական երաշխիքներ

Sat, 11 Apr 2026 15:18:18 +0400


«Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսին Արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանի ելույթի հիմնական թեզերը

Հայաստանի անվտանգությունը սկսվում է արտաքին քաղաքականությունից: Թույլ արտաքին քաղաքականությունը հանգեցնում է պետության թուլացման։

2020 թվականից հետո հին անվտանգության համակարգը փլուզվել է, իսկ նորը չի ձևավորվել։ Փոխանակ վերականգնելու հավասարակշռությունը՝ գործող իշխանությունները ընտրել են հարմարվողական քաղաքականություն, ինչը բերել է սուբյեկտության կորստի, իսկ մեզ առնչվող որոշումները հաճախ կայացվում են առանց Հայաստանի մասնակցության։
Միակողմանի զիջումների քաղաքականությունը չի բերել խաղաղություն՝ այն միայն հետաձգել է ճգնաժամը և ստեղծել նոր պահանջներ։ Լարվածությունից խուսափելը չի նվազեցնում ռիսկերը, այլ խորացնում է դրանք։ Ներկայիս «խաղաղությունը» ժամանակավոր դադար է և անվտանգության պատրանք։

Անհրաժեշտ է անցում նախաձեռնողական և հաշվարկված քաղաքականության, որտեղ պետությունը ձևավորում է իրադարձությունները, ոչ թե արձագանքում դրանց։ Այս մոտեցման հիմքում դրվում է անվտանգության գործնական բանաձևը՝ հավասարակշռություն, զսպում և երաշխիքներ, որոնք պետք է ապահովեն ճնշման բացառումը, համաձայնությունների պահպանումը և դրանց պարտադիր իրականացումը։

Արտաքին քաղաքականությունը պետք է ունենա արտաքին հենարաններ և հիմնված լինի շահերի վրա.
– Ռուսաստանի հետ՝ գործնական անվտանգություն,
– ԱՄՆ-ի հետ՝ իրական երաշխիքներ,
– ԵՄ-ի հետ՝ ինստիտուցիոնալ և տնտեսական զարգացում,
– տարածաշրջանում՝ ուժերի հավասարակշռություն։
Հայաստանը կանգնած է ընտրության առաջ․ շարունակել ներկա ուղին՝ նշանակում է թուլանալ։ Փոփոխություններից խուսափելն ավելի վտանգավոր է, քան փոփոխությունները։ Անհրաժեշտ է անցնել վճռական, հաշվարկված և նախաձեռնողական քաղաքականության, քանի որ սպասելու ժամանակը ավարտված է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հրաժարվել է դառնալ Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ

Հրաժարվել է դառնալ Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Sat, 11 Jul 2026 19:30:13 +0400 «Մանչեսթեր Յունայթեդի»…

12 րոպե ago

Երբ պետությունն ու հասարակությունը դադարում են իրար լսել

Երբ պետությունն ու հասարակությունը դադարում են իրար լսել Sat, 11 Jul 2026 19:15:48 +0400 Մի…

27 րոպե ago

Անոմալ շոգերի պատճառով արդեն 130 մարդ է ջրահեղձ եղել

Անոմալ շոգերի պատճառով արդեն 130 մարդ է ջրահեղձ եղել Sat, 11 Jul 2026 19:00:49 +0400…

42 րոպե ago

ՔՊ-ի վերջին շանսը

ՔՊ-ի վերջին շանսը Sat, 11 Jul 2026 18:45:32 +0400 Հայ բնապահպանները շատ բան ունեն սովորելու…

57 րոպե ago

Առաջին անգամ ընտանիքով ժամանել է Անգլիա եւ հանդիպել թագավոր հոր հետ

Առաջին անգամ ընտանիքով ժամանել է Անգլիա եւ հանդիպել թագավոր հոր հետ Sat, 11 Jul 2026…

1 ժամ ago

21-ամյա երիտասարդը ցատկել է գետ, որ լողա, բայց ջրից նրա դին են դուրս բերել

21-ամյա երիտասարդը ցատկել է գետ, որ լողա, բայց ջրից նրա դին են դուրս բերել Sat,…

1 ժամ ago