Ռուսաստանի հետ՝ գործնական անվտանգություն, ԱՄՆ-ի հետ՝ իրական երաշխիքներ

Ռուսաստանի հետ՝ գործնական անվտանգություն, ԱՄՆ-ի հետ՝ իրական երաշխիքներ

Sat, 11 Apr 2026 15:18:18 +0400


«Առաջարկ Հայաստանին» ծրագրի շնորհանդեսին Արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանի ելույթի հիմնական թեզերը

Հայաստանի անվտանգությունը սկսվում է արտաքին քաղաքականությունից: Թույլ արտաքին քաղաքականությունը հանգեցնում է պետության թուլացման։

2020 թվականից հետո հին անվտանգության համակարգը փլուզվել է, իսկ նորը չի ձևավորվել։ Փոխանակ վերականգնելու հավասարակշռությունը՝ գործող իշխանությունները ընտրել են հարմարվողական քաղաքականություն, ինչը բերել է սուբյեկտության կորստի, իսկ մեզ առնչվող որոշումները հաճախ կայացվում են առանց Հայաստանի մասնակցության։
Միակողմանի զիջումների քաղաքականությունը չի բերել խաղաղություն՝ այն միայն հետաձգել է ճգնաժամը և ստեղծել նոր պահանջներ։ Լարվածությունից խուսափելը չի նվազեցնում ռիսկերը, այլ խորացնում է դրանք։ Ներկայիս «խաղաղությունը» ժամանակավոր դադար է և անվտանգության պատրանք։

Անհրաժեշտ է անցում նախաձեռնողական և հաշվարկված քաղաքականության, որտեղ պետությունը ձևավորում է իրադարձությունները, ոչ թե արձագանքում դրանց։ Այս մոտեցման հիմքում դրվում է անվտանգության գործնական բանաձևը՝ հավասարակշռություն, զսպում և երաշխիքներ, որոնք պետք է ապահովեն ճնշման բացառումը, համաձայնությունների պահպանումը և դրանց պարտադիր իրականացումը։

Արտաքին քաղաքականությունը պետք է ունենա արտաքին հենարաններ և հիմնված լինի շահերի վրա.
– Ռուսաստանի հետ՝ գործնական անվտանգություն,
– ԱՄՆ-ի հետ՝ իրական երաշխիքներ,
– ԵՄ-ի հետ՝ ինստիտուցիոնալ և տնտեսական զարգացում,
– տարածաշրջանում՝ ուժերի հավասարակշռություն։
Հայաստանը կանգնած է ընտրության առաջ․ շարունակել ներկա ուղին՝ նշանակում է թուլանալ։ Փոփոխություններից խուսափելն ավելի վտանգավոր է, քան փոփոխությունները։ Անհրաժեշտ է անցնել վճռական, հաշվարկված և նախաձեռնողական քաղաքականության, քանի որ սպասելու ժամանակը ավարտված է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լավրովը մեկնաբանել է Փաշինյանի՝ Հայաստանը հարստացնելու մասին խոսքերը

Լավրովը մեկնաբանել է Փաշինյանի՝ Հայաստանը հարստացնելու մասին խոսքերը Thu, 28 May 2026 14:53:46 +0400 Եթե …