Հինգշաբթի , 29 Հոկտեմբերի 2026

Աշխարհահռչակ ֆուտբոլիստը կարող է ավարտել կարիերան

Աշխարհահռչակ ֆուտբոլիստը կարող է ավարտել կարիերան

Thu, 09 Jul 2026 23:55:33 +0400


Բրազիլիայի հավաքականի լավագույն ռմբարկու Նեյմարը կարող է այս տարի ավարտել իր պրոֆեսիոնալ մարզական կարիերան։ Այս մասին հայտնում է UOL-ը։ Համաձայն հաղորդման, այն բանից հետո, երբ բրազիլական հավաքականը դուրս է մնացել ԱԱ հետագա պայքարից, Նեյմարը չի վերադարձել Բրազիլիա եւ մնացել է Միացյալ Նահանգներում, որտեղ հանգստանում է իր ընտանիքի հետ։ Դրանից հետո արդեն նա որոշում է կայացնելու հետագա պրոֆեսիոնալ կարիերայի վերաբերյալ։ Չի բացառվում, որ նա վաղաժամ խզի պայմանագիրը «Սանտոսի» հետ եւ հայտարարի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԱՄՆ-ն կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո

ԱՄՆ-ն կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո Wed, 28 Oct 2026 21:23:25 …