Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք

Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք

Sat, 11 Apr 2026 15:30:50 +0400


Չեմ կարող լռել — կոկորդս սեղմվում է։
1992 թվականի ապրիլի 10-ին ադրբեջանցի դահիճները կոտորած կազմակերպեցին Մարաղա հին հայկական գյուղում։
Մոտ հարյուր մարդ — կանայք, երեխաներ, ծերեր — դաժանաբար սպանվեցին։ Սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին։
Մարաղան պարզապես ողբերգություն չէ։ Դա այն սահմանագիծն է, որից հետո հայերը որոշեցին՝ այլևս չեն թողնելու, որ իրենց անպատիժ կոտորեն։

Անցել է ընդամենը 34 տարի։

Եվ այսօր գտնվել են մարդիկ հայկական «-յան» ազգանուններով (կներեք բայց այդ մարդկանց ազգությամբ հայ անվանելը չի ստացվում), ովքեր պատրաստակամությամբ ոտնահարում են Մարաղայում սպանված երեխաների արյունը և մեկնում Բաքու՝ «խաղաղություն կառուցելու» նրանց հետ, ովքեր այդ երեխաներին սպանել են։

Ամեն ինչ, իհարկե, փաթեթավորված է գեղեցիկ բառերով — «քաղաքացիական հասարակություն», «երկխոսություն», «խաղաղ նախաձեռնություններ»։
Բայց հայկական ազգանուններով մարդիկ (որոնք մեկնել են Բաքու) չեն կարող չիմանալ , որ իրենց «ազերի զրուցակիցների» մեջ են նաև նրանք, ովքեր մասնակցել են Արցախի շրջափակմանը 2023 թվականին։
Նրանք, ովքեր գիտակցաբար սովի էին մատնում հայ կանանց և երեխաներին։
Եվ ահա նրանց մոտ — սեղանի շուրջ, հանդիպումների, զրույցների — գնում են մարդիկ հայկական ազգանուններով։
Ինչի՞ մասին եք խոսելու նրանց հետ։
Այն մասին, թե ինչպես էին ռմբակոծում Ստեփանակերտը — նրանց իսկ ուրախ բացականչությունների ներքո՞
Գնդակահարված հայ գերիների՞ մասին։
Կազանչեցոց տաճարի ավերմա՞ն մասին։
Թե ինչպես ռումբերի տակ բռնի արտաքսում էին հայերին՝ միաժամանակ պայթեցնելով վառելիքի պահեստը, որպեսզի կրակի մեջ այրվեն հարյուրավոր արցախցինե՞ր։
Թե՞, գուցե, հագեցած սեղանի շուրջ կքննարկեք, թե ինչպես ավելի հարմար ջնջել Հայաստանը քարտեզից և վերածել այն «Արևմտյան Ադրբեջան»-ի։
Ես չգիտեմ ։
Մի՛ ձևացրեք և ձեզ միամիտների տեղ մի դրեք, թե չեք հասկանում, թե ում հետ գործ ունեք։
Բաքվում «խաղաղությունը» հասկանում են պարզ՝ Հայաստանը չպետք է գոյություն ունենա որպես պետություն։ Եվ դուք չեք կարող սա չիմանալ։
Այդ դեպքում ինչո՞ւ գնացիք այնտեղ հենց ապրիլի 10-ին։
Մարաղայի հիշատակի օրը։
Արյան օրը։
Սա այլևս միամտություն չէ։
Սա ընտրություն է։
Եվ ժողովուրդ ջան մի՛ հարցրեք նրանցից բացատրություններ։
Պարզապես հիշեք նրանց դեմքերը։
Եվ արեք ձեր եզրակացությունները։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Շները հոշոտել են տղամարդուն․ ստացել է ծանր վնասվածքներ

Շները հոշոտել են տղամարդուն․ ստացել է ծանր վնասվածքներ Mon, 13 Apr 2026 22:00:02 +0400 Միացյալ…

7 րոպե ago

Խորհուրդ՝ խայտառակ ցածր վարկանիշ ունեցող քաղաքական թիմ ներկայացնող քաղաքապետին

Խորհուրդ՝ խայտառակ ցածր վարկանիշ ունեցող քաղաքական թիմ ներկայացնող քաղաքապետին Mon, 13 Apr 2026 21:45:36 +0400…

21 րոպե ago

ՇՏԱՊ. Դավիթ Մինասյանին Նաիրի ԲԿ-ից տարան բանտ

ՇՏԱՊ. Դավիթ Մինասյանին Նաիրի ԲԿ-ից տարան բանտ Mon, 13 Apr 2026 21:37:11 +0400 Փաստաբան Լուսինե…

30 րոպե ago

«Թուղթ ու գրի» հոտ է գալիս

«Թուղթ ու գրի» հոտ է գալիս Mon, 13 Apr 2026 21:33:59 +0400 Դերասան Տարոն Իսպիրյանn…

33 րոպե ago

Որոնք են ամերիկյան «կարմիր գծերը»՝ Իրանի հետ բանակցություններում

Որոնք են ամերիկյան «կարմիր գծերը»՝ Իրանի հետ բանակցություններում Mon, 13 Apr 2026 21:30:10 +0400 Իրանի…

37 րոպե ago

Ինչպես են 3 տղամարդիկ ծեծում եւ հայհոյում ավտոբուսի վարորդին

Ինչպես են 3 տղամարդիկ ծեծում եւ հայհոյում ավտոբուսի վարորդին Mon, 13 Apr 2026 21:17:07 +0400…

50 րոպե ago