Խեղճ վարչապետն ի՞նչ անի

Խեղճ վարչապետն ի՞նչ անի

Sat, 11 Apr 2026 17:15:40 +0400


Խեղճ վարչապետն ի՞նչ անի, եթե տաշիրցի պարոն Աբրամյանը Ռուսաստանում օրինական վարքագիծ չի ցուցաբերել: Ու անձնագրի հետ էլ խնդիրներ է ունեցել: Այ, եթե խնդիրներ չունենար, ինքն իր ընտանիքի հետ կլիներ ու տեր կլիներ իր բիզնեսին: Խնդիրը նրա մեջ է, ոչ թե ռուսների հետ խնդիրներ ունենալու: Նրանց հետ բոլոր հարցերը դզված են, ասում է Փաշինյանը: Սրան միայն կավելացնեի՝ ի հեճուկս պարոն Փաշինյանի չուզողների: Ի վերջո, Փաշինյանն ինչ իմանա, թե ինչպես է ստացվել, որ 20 տարում խնդիր չունեցող քաղաքացին հանկարծ կանգնել է խնդրի առջև: Ռուսը կասեր՝ «Ни с того ни с сего»: Ու հենց խնդիրն էլ ծագել է, կրկին ռուսների ասելով, իրենց ղեկավարի հետ էդպես խոսելու համար: Համ էլ ինքնիշխան Հայաստանի «մեծարգո» վարչապետն ինչպես կուզի, այնպես էլ կխոսի Հայաստանի անվտանգության առումով հիբրիդային սպառնալիքի աղբյուր հանդիսացող պետության ղեկավարի հետ:

Ասեմ, որ իշխանավորի հետ խոսելը վտանգավոր բան է՝ հատկապես, իհարկե, հայրենական: Անգամ նրա ուղղությամբ նայելը կամ նույնիսկ անկախ քեզանից ուսով հպվելը: Որովհետև վերջինիս թիկնապահի կողմից դա կդիտարկվի որպես հարձակում վարչապետի վրա: Ու նման անձը եթե ազատվի հարված ստանալով կամ թեկուզ կալանավորվելով՝ կարող է ուրախ լինել, որ թեթև պրծավ: Նա, ինչպես 18-ամյա Դավիթը, կարող է ստանալ երկուսն էլ՝ հարված ծնոտին, որից ունեցած հիվանդությունը կխորանա, ու միաժամանակ երաշխավորված բանտային կյանք գոնե կալանքի տեսքով: Իսկ հիվանդությունն էլ, որքան էլ որ այն ծանր լինի, դատախազի կամ դատավորի համար նրան գոնե կալանքի թեթև տեսակը հատկացնելու հիմք չի հանդիսանա: Ինչպես տեսաք, չեմ խոսում ընդհանրապես կյանքի իրավունքի մասին. այն կարող է ոտնահարհվել ամեն պահի: Եթե, իհարկե, դժբախտություն ունենաք հանդիպելու վերը նշված անձի շարասյան հետ: Ով մի ժամանակ, երբ ընդդիմադիր էր, ՀՀ երրորդ նախագահին անխնա քննադատում էր ավտոշարասյան ընթացքի արագության և մեծության առումներով:

Այնպես որ եթե տաշիրցին պրծել է ընդամենը դեպորտով՝ պետք է ուրախ լինի դրա համար: Ու ընտանիքն էլ ընկերների միջոցով տեղափոխի Հայաստան: Դա օգուտ կբերի նաև Հայաստանին՝ եթե ինքը մնացել է ՀՀ քաղաքացի: Որովհետև կմասնակցի քվեարկությանը և վստահաբար կընտրի ոչ պարոն Փաշինյանի կուսակցությունը: Կարծում եմ, որ Պուտինի հետ այնպես չխոսած Փաշինյանի պատճառով բազմահազար հայաստանցիներ կարող են դեպորտի ենթարկվել: Նրանք, ովքեր Ռուսաստանում ինչ-ինչ խնդիրներ են ունեցել, սակայն տեղական իշխանություններն աչք են փակել դրանց վրա: Իսկ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հակառուսական քաղաքականության պատճառով սկսել են զբաղվել այդ հարցերով: Նաև իրենց վերադարձի շնորհիվ այստեղ իշխանություն կփոխվի, և ռուսների հետ եղած հարցերն էլ իրականում կդզվեն: Ու էլ մարդկանց դեպորտ չեն անի՝ զրկելով նրանց երկար տարիների աշխատանքի արդյունքից:

Դա՝ մեկ, և երկրորդ. եթե Ռուսաստանը լիներ անվտանգության առումով որևէ սպառնալիքի աղբյուր, ապա նախորդ դարի 90-ականների վերջին Հայաստանի առաջին նախագահը բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիր չէր կնքի այդ երկրի նախագահի հետ: Ինչը կարող էր դեռ երկար ծառայել Հայաստանի Հանրապետությանը, եթե մենք այնքան խելացի լինեինք, որ Սերժին մերժելու փոխարեն մերժեինք նրան, ում հոգին փառավորվում էր խռովության տեսարաններով: Ով հիմա անմեղ մադկանց է բանտարկել տալիս խռովության կեղծ մեղադրանքով: Չէ, ոնց գցում-բռնում եմ, չեմ կարող չընդունել, որ խեղճ վարչապետը ոչինչ էլ չէր կարող անել: Բացի, իհարկե, ամեն գնով իշխանություն պահելուց:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կին բլոգերին մեղադրում են ստրկավաճառությամբ զբաղվելու մեջ

Կին բլոգերին մեղադրում են ստրկավաճառությամբ զբաղվելու մեջ Sun, 12 Apr 2026 10:00:45 +0400 Ադրբեջանում ձերբակալվել…

6 րոպե ago

Մինչբանակցային կարևոր տարաձայնություն կա․ իրանագետ

Մինչբանակցային կարևոր տարաձայնություն կա․ իրանագետ Sun, 12 Apr 2026 09:45:40 +0400 Պակիստանի մայրաքաղաքում Իրան —…

21 րոպե ago

Chat GPT-ի ստեղծողի տան վրա հարձակում են իրականացրել

Chat GPT-ի ստեղծողի տան վրա հարձակում են իրականացրել Sun, 12 Apr 2026 09:30:17 +0400 Անհայտ…

37 րոպե ago

Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը

Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Sun, 12…

51 րոպե ago

Տասնյակ հասցեներում լույս չի լինի

Տասնյակ հասցեներում լույս չի լինի Sun, 12 Apr 2026 09:00:50 +0400 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ…

1 ժամ ago

Ով է Վարդան Սարգսյանի կինը և ինչ տեսք ունի երեխան. Հրաչ Մուրադյանը տեսանյութ է հրապարակել

Ով է Վարդան Սարգսյանի կինը և ինչ տեսք ունի երեխան. Հրաչ Մուրադյանը տեսանյութ է հրապարակել…

8 ժամ ago