Կառուցելու է աշխարհի ամենամեծ «Հաղթանակի կամարը»
Sun, 12 Apr 2026 10:30:45 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր սոցկայքի էջում ներկայացրել է Վաշինգտոնում «Հաղթանակի կամար» կառուցելու նախագիծը։
Այն, ըստ Սպիտակ տան գործող ղեկավարի, դառնալու է աշխարհի ամենամեծ ու ամենագեղեցիկ «Հաղթանակի կամարը»։
Կից հրապարակված լուսանկարում Harrison Design ընկերության կողմից ներկայացված նախագիծն է։ Այ ներառում է իր մեջ բաց գույնի քարից պատրաստված կամար՝ ոսկեզօծ բաղադրիչներով, որի կողամասերում երկու արծիվներ են մետաղագույն, իսկ մեջտեղում ոսկեզօծ արձան։