Ափսոս իմ հայրենիքը… Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու այն արդարացնողները

Ափսոս իմ հայրենիքը… Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու այն արդարացնողները

Sun, 12 Apr 2026 10:45:22 +0400


«Անհաղթահարելի ցավ է, տառապանք է հայրենիքի կորուստը։

Ափսոս իմ հայրենիքը…»,- նշել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա գրել է. «Ափսոս մեր հերոսապատումն ու այն կերտողները, որոնք կանգնեցին մինչև վերջ, որոնք չնահանջեցին, որոնք իրենց կյանքով պահեցին հայրենիքը, որը մենք այսօր չունենք, որովհետև անբարոները պարզապես որոշեցին այն վաճառել ու ուտել, ուտել ու անդադար ուտել։

Քաջերը զոհվեցին հավատալով, որ հայրենիքը պահվելու է, որ իրենցից հետո ապրողները արժանապատվորեն շարունակելու են իրենց գործը։

Պիտի պատժվեն Արցախը հանձնողները

Պիտի պատժվեն լռողները

Պիտի պատժվեն Արցախը հանձնողի ձեռքը երբևէ սեղմածները

Պիտի պատժվեն Արցախի հանձնումը արդարացնողները

Պիտի պատժվեն Արցախը մոռացության տվողները

Արցախը չի կարող դառնալ անցյալ։

Տղաների արյունը, նրանց հերոսապատումը պատմություն չէ՝ այն պարտք է, որը չի կարող վերածվել ձևական հիշատակումների»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մահապատժի է ենթարկվել 28-ամյա երիտասարդ

Մահապատժի է ենթարկվել 28-ամյա երիտասարդ Thu, 08 Oct 2026 01:00:24 +0400 Իրանում մահապատժի են ենթարկել…

31 րոպե ago

ԱԲ բաղադրիչով ակնոցի կրումն արգելվել է

ԱԲ բաղադրիչով ակնոցի կրումն արգելվել է Thu, 08 Oct 2026 00:30:22 +0400 Նորվեգական կառավարությունը ժամանակավորապես…

1 ժամ ago

Ես չեմ դադարում զարմանալ մարդկային լկտիության, ցինիզմի, անամոթության անսահմանության վրա

Ես չեմ դադարում զարմանալ մարդկային լկտիության, ցինիզմի, անամոթության անսահմանության վրա Thu, 08 Oct 2026 00:26:53…

1 ժամ ago

Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին

Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին Wed, 07 Oct 2026 23:56:22 +0400 Ես վստահ…

2 ժամ ago

ՆԱՏՕ-ն դե՞մ է գնում ԱՄՆ-ին․ ռազմական կոմիտեն 8 տարի անց Կիևում է

ՆԱՏՕ-ն դե՞մ է գնում ԱՄՆ-ին․ ռազմական կոմիտեն 8 տարի անց Կիևում է Wed, 07 Oct…

2 ժամ ago

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը դրամահավաք է անում

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը դրամահավաք է անում Wed, 07 Oct 2026 23:45:29 +0400 Հոկտեմբերի 25-ին կայանալիք…

2 ժամ ago