Կլինի ձնառատ. ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը

Կլինի ձնառատ. ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը

Sun, 12 Apr 2026 11:15:04 +0400


Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 12-13-ը ողջ հանրապետությունում սպասվում են տեղումներ, Շիրակում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Նշված հատվածներում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, առանձին ավտոճանապարհներին՝ մերկասառույց։

Ապրիլի 12-13-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ։ Տեղումները լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և թաց ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում`

Ապրիլի 12-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 14-ին, 15-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա հաշվարկներում սխալվում է

Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա հաշվարկներում սխալվում է Mon, 20…

14 րոպե ago

Դատարանում «Իմնեմնիմի» են նայում

Դատարանում «Իմնեմնիմի» են նայում Mon, 20 Apr 2026 17:11:55 +0400 Երևանի քրեական դատարանի Ավանի նստավայրում,…

18 րոպե ago

Երևանում ոչ սթափ վիճակում քանի վարորդ է հայտնաբերվել

Երևանում ոչ սթափ վիճակում քանի վարորդ է հայտնաբերվել Mon, 20 Apr 2026 17:04:41 +0400 Մայրաքաղաքում…

25 րոպե ago

8 երեխայի սպանություն կատարողն ԱՄՆ բանակի վետերան է․ աղբյուր

8 երեխայի սպանություն կատարողն ԱՄՆ բանակի վետերան է․ աղբյուր Mon, 20 Apr 2026 17:00:55 +0400…

29 րոպե ago

Անդրանիկ Գևորգյանի հորը տարան քննչական բաժին

Անդրանիկ Գևորգյանի հորը տարան քննչական բաժին Mon, 20 Apr 2026 16:59:11 +0400 Մենք գրել էինք,…

31 րոպե ago

Իշխանությունն ընդդեմ քաղաքացիական վերահսկողության․ ՔԿ-ն դատի է տվել AntiCor-ին

Իշխանությունն ընդդեմ քաղաքացիական վերահսկողության․ ՔԿ-ն դատի է տվել AntiCor-ին Mon, 20 Apr 2026 16:45:41 +0400…

44 րոպե ago