Ամբողջովին կարգելեն ծխելը
Sun, 12 Apr 2026 14:00:51 +0400
Թուրքիայում խորհրդարանի պատգամավորները օրենքի նախագիծ են մշակել, որը ենթադրում է մինչեւ 2040 թվականն ամբողջովին արգելել տաբակի եւ ծխախոտային ցանկացած արտադրանքը։
Այս մասին հայտնում է Hürriyet պարբերականը։ Օրենքի նախագիծը մշակվել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից։ Եթե այն ընդունվի, ապա 2040 թվականի հունվարի մեկից ծխախոտային արտադրանք արտադրող, ներկրող եւ վաճառող գործարարները կտուգանվեն 20-110 հազար դոլարի չափով։
Արգելանքի տակ են ներառվել ինչպես ավանդական ծխախոտը, այնպես էլ էլեկտրոնային ծխախոտները եւ այլ արտադրատեսակներ, ներառյալ՝ սինթետիկ տաբակը։ Արգելվելու են նույնիսկ այն ծխախոտները, որոնցում տաբակ չի պարունակվում։