Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

Ամբողջովին կարգելեն ծխելը

Ամբողջովին կարգելեն ծխելը

Sun, 12 Apr 2026 14:00:51 +0400


Թուրքիայում խորհրդարանի պատգամավորները օրենքի նախագիծ են մշակել, որը ենթադրում է մինչեւ 2040 թվականն ամբողջովին արգելել տաբակի եւ ծխախոտային ցանկացած արտադրանքը։

Այս մասին հայտնում է Hürriyet պարբերականը։ Օրենքի նախագիծը մշակվել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից։ Եթե այն ընդունվի, ապա 2040 թվականի հունվարի մեկից ծխախոտային արտադրանք արտադրող, ներկրող եւ վաճառող գործարարները կտուգանվեն 20-110 հազար դոլարի չափով։

Արգելանքի տակ են ներառվել ինչպես ավանդական ծխախոտը, այնպես էլ էլեկտրոնային ծխախոտները եւ այլ արտադրատեսակներ, ներառյալ՝ սինթետիկ տաբակը։ Արգելվելու են նույնիսկ այն ծխախոտները, որոնցում տաբակ չի պարունակվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ AfD-ի ընտրողները դեմ են կառավարության ուժեղ ուկրաինամետ դիրքորոշմանը

«Հրապարակ»․ AfD-ի ընտրողները դեմ են կառավարության ուժեղ ուկրաինամետ դիրքորոշմանը Sat, 12 Sep 2026 12:15:56 +0400 …