Շիրակի մարզի Ջրառատ գյուղում հողին հանձնեցին ընտանիքի 4 անդամին
Sun, 12 Apr 2026 14:32:16 +0400
Նախօրեին Հանրապետությունը ցնցեց Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի հետևանքով տուժել էին 11 քաղաքացի։
Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով հոսպիտալացվել է 5 երեխա, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել։
Կազմակերպվել է նաև երեխաների տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ։ Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր, նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում։
Պատահարի հետևանքով մահացել է 6 քաղաքացի։ Մահացածների թվում են նույն ըմտանիքի 4 անդամ։
5 երեխաներից երկուսը, նրանց հայրը և տատիկը։ Բժիշկները շարունակում են պայքարել 28-ամյա մայրիկի և երեք երեխաների կյանքի համար, որոնցից երկուսի վիճակը գնահատվում է բավականին ծանր։
Մեր տեղեկություններով՝ տուժած երեխաները տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» և «Ուիգմոր» բժշկական կենտրոններ։
Այսօր Շիրակի մարզի Ջրառատ գյուղում հրաժեշտ տվեցին ընտանիքի չորս անդամներին՝ հորը, տատիկի և երկու երեխաներին հուղարկավորեցին։
Ինչպես պատմեցին՝ գյուղացիներից, գյուղում անասելի սուգ է։ Ընտանիքի հայրը 31 տարեկան էր, երեխաները՝ 1 և 5 տարեկան։ Հարազատներից պատմեցին նաև, որ տարիներ առաջ ընտանիքի պապը նույպես զոհվել էր ավտովթարից։
«Ասես էս ընտանքին անեծք է էդ ավտովթարը»- ասաց գյուղացիներից մեկը