Մելաձեի տունը հանել են վաճառքի
Sun, 12 Apr 2026 16:00:10 +0400
Ռուս երբեմնի հայտնի էստրադային երգիչ Վալերի Մելաձեի առանձնատունը, որը ձեռք էր բերվել որոշ ժամանակ առաջ 345 միլիոն ռուբլիով, նորից հանվել է վաճառքի։
Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Համաձայն հաղորդման, գործարարը, ով ձեռք էր բերել Մելաձեի՝ «Միլենիում պարկ» էլիտար թաղամասում, նվիրել է դստերը։
Սակայն գործարքից կարճ ժամանակ անց պարզ է դարձել, որ առանձնատունն ունի վերանորոգման կարիք։ Գործարարի դուստրը հրաժարվել է բնակվել այդ տանը եւ կրկին այն հանվել է վաճառքի։