Վերաքննիչ քրեական դատարանը Արթուր Սարգսյանի նկատմամբ որոշում է կայացրել
Sun, 12 Apr 2026 16:51:57 +0400
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, մերժել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու որոշման դեմ պաշտպանության կողմի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը։
Այս մասին հայտնում է փաստաբան Էմին Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Սարգսյանի նկատմամբ 2025-ի դեկտեմբերի 1-ից խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և գրավը։
Պատգամավորը կալանավորված էր 2025-ի հուլիսի 8-ից։ Արթուր Սարգսյանը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու մի խումբ անձինք մեղադրվում են իշխանությունը յուրացնելու նախապատրաստության համար։