Ուրացման ու մոռացության այսօրվա գռեհիկ քարոզը ուղիղ ճանապարհ է՝ ազգը նորից ամբոխ դարձնելու․ Միքայել Մինասյան

Ուրացման ու մոռացության այսօրվա գռեհիկ քարոզը ուղիղ ճանապարհ է՝ ազգը նորից ամբոխ դարձնելու․ Միքայել Մինասյան

Sun, 12 Apr 2026 19:00:33 +0400


Ազգին ամբոխից տարբերողը հավաքական հիշողությունն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը։

«Հայերը միշտ կարողացել են անխաթար պահել պատմական հիշողությունը՝ երախտագիտությամբ խոնարհվելով նրանց առջև, ովքեր անմահացրել են այն։

Ուղիղ 11 տարի առաջ Վատիկանի սրտում՝ Սուրբ Պետրոսի տաճարում, Ֆրանցիսկոս Պապը մատուցեց պատմական պատարագ՝ Հայոց ցեղասպանությունը հռչակելով որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։

Այդ օրը ցեղասպանության արհավիրքով անցած մեր ժողովուրդը ի լուր աշխարհի հայտարարեց, որ ընկնել ու բարձրանալ գիտի, տառապել ու վերապրել գիտի, հիշել ու առաջ շարժվել գիտի։

Ուրացման ու մոռացության այսօրվա գռեհիկ քարոզը ուղիղ ճանապարհ է՝ ազգը նորից ամբոխ դարձնելու»,-գրել է Մինասյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հիմա էլ Հարավային Կորեան է Թրամփի սև ցուցակում

Հիմա էլ Հարավային Կորեան է Թրամփի սև ցուցակում Mon, 17 Aug 2026 13:30:08 +0400 ԱՄՆ…

10 րոպե ago

«Վենեցիայի եղբայրներից» մեկի ունեցվածքը խլելու գործընթաց է սկսվել

«Վենեցիայի եղբայրներից» մեկի ունեցվածքը խլելու գործընթաց է սկսվել Mon, 17 Aug 2026 13:20:36 +0400 Հակակոռուպցիոն…

20 րոպե ago

Մենչի դուստրն ամուսնալուծվել է

Մենչի դուստրն ամուսնալուծվել է Mon, 17 Aug 2026 13:15:38 +0400 «Մեկ ամիս է ինչ բաժանվել…

24 րոպե ago

Մահացել է Հեյդեն Փանեթյերը

Մահացել է Հեյդեն Փանեթյերը Mon, 17 Aug 2026 13:14:06 +0400 «Նեշվիլ» սերիալի դերասանուհի Հեյդեն Փանեթյերը…

26 րոպե ago

Պիտի IT ոլորտի վարձավճարը որոշ ընտանիքների համար սուբսիդավորվի. Նարեկ Կարապետյան

Պիտի IT ոլորտի վարձավճարը որոշ ընտանիքների համար սուբսիդավորվի. Նարեկ Կարապետյան Mon, 17 Aug 2026 13:09:47…

30 րոպե ago

Դպրոցները փակում եք, գյուղերում արտագաղթ կսկսվի

Դպրոցները փակում եք, գյուղերում արտագաղթ կսկսվի Mon, 17 Aug 2026 13:01:46 +0400 Latest news from…

38 րոպե ago