Հիմա էլ Հարավային Կորեան է Թրամփի սև ցուցակում

Հիմա էլ Հարավային Կորեան է Թրամփի սև ցուցակում

Mon, 17 Aug 2026 13:30:08 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին հանձնարարել է զգալիորեն կրճատել ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ զորավարժությունները։

Ամերիկացի առաջնորդը այս մասին հայտարարել է իր Truth Social սոցիալական ցանցի էջում։

Թրամփը որոշումը բացատրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր «շատ լավ» հարաբերություններով։

«Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իմ շատ լավ հարաբերություններից ելնելով՝ ես դժգոհ եմ, որ Միացյալ Նահանգները տարիներ առաջ համաձայնեց մասնակցել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունների։

Այս զորավարժությունները ոչ միայն թանկ են, և ծախսերի զգալի մասը, ինչպես միշտ, վճարում է Միացյալ Նահանգները, այլև դրանք բացարձակապես անտեղի և թշնամական ազդանշան են ուղարկում այն ​​երկրին, որը, քանի դեռ Դոնալդ Ջ. Թրամփը նախագահ է, սպառնալիքներ չի հնչեցրել և հարգանք է ցուցաբերել։

Հետևաբար, հաշվի առնելով, որ այժմ շատ ուշ է զորավարժությունները չեղարկելու համար, ես հանձնարարել եմ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին զգալիորեն կրճատել համատեղ զորավարժությունները։

«Չնայած սա որոշ չափով կապ չունի նախորդ հարցի հետ, ես վերջերս հարցրեցի Հարավային Կորեայի նախագահին, թե արդյոք նա կցանկանար միանալ մեզ Իրանի Իսլամական Հանրապետության ապամիջուկայնացման գործում, և նա ասաց. «Ո՛չ, շնորհակալություն»», – գրել է Թրամփը Truth Social-ում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Մեր փակ քննարկումներում շատ սուր կարծիքներ են հնչում

«Հրապարակ». Մեր փակ քննարկումներում շատ սուր կարծիքներ են հնչում Sat, 14 Nov 2026 09:15:00 +0400…

11 րոպե ago

Սխալ ուղի

Սխալ ուղի Sat, 14 Nov 2026 09:00:16 +0400 Ինչքան հասարակությունը հասուն է ու գրագետ, այնքան…

26 րոպե ago

«Հրապարակ». Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո

«Հրապարակ». Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո Sat, 14 Nov 2026 08:45:51 +0400 Նախօրեին եվրոպացի չինովնիկները հերթական…

41 րոպե ago

«Հրապարակ»․ Քաղաքապետը ժամացույցներ է նվիրել աշխատողներին

«Հրապարակ»․ Քաղաքապետը ժամացույցներ է նվիրել աշխատողներին Sat, 14 Nov 2026 08:20:16 +0400 Արտաշատի քաղաքապետ Կառլեն…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Օրենքով գողերին «սիրում է», ընդդիմադիրներին` ոչ

«Հրապարակ»․ Օրենքով գողերին «սիրում է», ընդդիմադիրներին` ոչ Sat, 14 Nov 2026 08:15:17 +0400 Ամիսներ առաջ…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Խաղողագործներին փող չեն տալիս

«Հրապարակ»․ Խաղողագործներին փող չեն տալիս Sat, 14 Nov 2026 08:10:04 +0400 Հայկական ապրանքների արտահանումների արգելքից…

1 ժամ ago