Ֆինանսական խարդախներ են հայտնվել․ ԿԲ-ն զգուշացնում է

Ֆինանսական խարդախներ են հայտնվել․ ԿԲ-ն զգուշացնում է

Mon, 17 Aug 2026 13:30:12 +0400


Հարգելի քաղաքացիներ,

Վերջին շրջանում ավելացել են դեպքերը, երբ հանցագործները քաղաքացիներին ներգրավում են կասկածելի ֆինանսական գործարքներում՝ օգտագործելով նրանց բանկային կամ կրիպտոակտիվի հաշիվները (այսուհետ՝ հաշիվներ), ինչպես նաև էլեկտրոնային դրամապանակները կամ քարտերը՝ հանցավոր ճանապարհով ստացված միջոցները փոխանցելու, դրանց իրական ծագումն ու շահառուներին թաքցնելու նպատակով։ Նման գործարքներում որպես միջնորդ ներգրավված անձանց հաճախ անվանում են «դրածո միջնորդներ»։

«Դրածո միջնորդ» կարող է դառնալ ցանկացած անձ՝ երբեմն նույնիսկ չգիտակցելով, որ ներգրավվում է հանցավոր գործունեության մեջ։ Հանցագործները հնարավոր միջնորդներին հաճախ գտնում են սոցիալական ցանցերի, հաղորդագրությունների, աշխատանքի հայտարարությունների կամ առցանց ծանոթությունների հարթակների միջոցով՝ խոստանալով հեշտ և արագ եկամուտ՝ առանց աշխատանքային փորձի կամ մասնագիտական որակավորումների։

Ամենից հաճախ առաջարկվում է.

• ստանալ գումար սեփական հաշիվներին, քարտերին կամ էլեկտրոնային դրամապանակին,
• ստացված գումարը փոխանցել այլ անձանց կամ կանխիկացնել,
• երրորդ անձանց տրամադրել սեփական հաշիվների, քարտերի կամ էլեկտրոնային դրամապանակների մուտքի տվյալները։

Կարևոր է հիշել, որ Ձեր բանկային քարտին, հաշիվներին, էլեկտրոնային դրամապանակին հասանելիություն այլ անձանց տրամադրելը կամ դրանց միջոցով ուրիշների դրամական միջոցները փոխանցելը կարող է հանգեցնել փողերի լվացման կամ այլ հանցավոր գործունեության մեջ Ձեր ներգրավմանը։ Նման գործողությունները կարող են ունենալ իրավական հետևանքներ, նույնիսկ այն դեպքում, երբ դրանց դիմաց վարձատրություն չեք ստացել կամ ամբողջությամբ չեք գիտակցել տվյալ սխեմայի իրական նպատակը։

Ինչպե՞ս պաշտպանվել.

• Մի՛ ընդունեք նմանատիպ առաջարկները, որոնց շրջանակում Ձեզանից պահանջվում է օգտագործել Ձեր հաշիվները, էլեկտրոնային փողի դրամապանակները կամ քարտերը.
• Մի՛ ստացեք, մի՛ փոխանցեք և մի՛ կանխիկացրեք այլ անձանց պատկանող դրամական միջոցները.
• Երբեք այլ անձանց մի՛ տրամադրեք Ձեր քարտի տվյալները, հաշիվների մուտքանուններն ու գաղտնաբառերը, մեկանգամյա հաստատման կոդերը կամ հեռավար մուտքի հնարավորությունը.
• Եթե ստացել եք նման առաջարկ, եղե՛ք զգոն և հրաժարվե՛ք դրանից։

Հիշե՛ք՝ Ձեր հաշիվները և ֆինանսական գործիքները նախատեսված են բացառապես Ձեր անձնական օգտագործման համար։ Դրանց տրամադրումը կամ օգտագործումը այլ անձանց կողմից կարող է Ձեզ ակամա դարձնել հանցավոր սխեմայի մասնակից։

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սխալ ուղի

Սխալ ուղի Sat, 14 Nov 2026 09:00:16 +0400 Ինչքան հասարակությունը հասուն է ու գրագետ, այնքան…

14 րոպե ago

«Հրապարակ». Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո

«Հրապարակ». Հայաստանը` աշխարհաքաղաքական Ռոբինզոն Կրուզո Sat, 14 Nov 2026 08:45:51 +0400 Նախօրեին եվրոպացի չինովնիկները հերթական…

29 րոպե ago

«Հրապարակ»․ Քաղաքապետը ժամացույցներ է նվիրել աշխատողներին

«Հրապարակ»․ Քաղաքապետը ժամացույցներ է նվիրել աշխատողներին Sat, 14 Nov 2026 08:20:16 +0400 Արտաշատի քաղաքապետ Կառլեն…

54 րոպե ago

«Հրապարակ»․ Օրենքով գողերին «սիրում է», ընդդիմադիրներին` ոչ

«Հրապարակ»․ Օրենքով գողերին «սիրում է», ընդդիմադիրներին` ոչ Sat, 14 Nov 2026 08:15:17 +0400 Ամիսներ առաջ…

59 րոպե ago

«Հրապարակ»․ Խաղողագործներին փող չեն տալիս

«Հրապարակ»․ Խաղողագործներին փող չեն տալիս Sat, 14 Nov 2026 08:10:04 +0400 Հայկական ապրանքների արտահանումների արգելքից…

1 ժամ ago

«Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում

«Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Sat, 14 Nov 2026 08:05:00 +0400 Մի քանի օր է՝ ԱԱԾ…

1 ժամ ago