Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն. Սաղաթելյան
Sun, 12 Apr 2026 23:05:17 +0400
ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտնել է, որ Փարիզում ավարտվեց համահայկական խորհրդաժողովը, որն ուղղված էր Սփյուռքի զորաշարժին։
«Ժողովին շուրջ 25 երկրից 150 ներկայացուցիչներ քննարկեցին համահայկական խնդիրներ։ Ժողովն ընդունեց մի շարք բանաձևեր և վերջում հանդես եկավ հայտարարությամբ։
Արձանագրվեց նաև, որ Հայաստանի հիմնահարցերը, խնդիրները միայն Հայաստանի քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդի խնդիրներն են և պահանջում են համազգային ու համահայկական ջանքեր՝ դրանք լուծելու համար»։