Ինչ է կատարվում Հորմուզի նեղուցում. Թրամփը հրահանգ է տվել
Sun, 12 Apr 2026 23:45:58 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը շրջափակելու հրահանգի մասին։ Այս մասին նա գրել է Truth Social-ում:
«Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մուտք գործելու կամ այն լքելու փորձ կատարող բոլոր նավերի շրջափակման գործընթացը»,- հայտարարել է Թրամփը։
Նա նաև հրահանգել է ռազմածովային ուժերին միջազգային ջրերում հայտնաբերել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որը տուրք է վճարել Իրանին Հորմուզով անցնելու համար։
Հորմուզի նեղուցում ողջ երթևեկությունը և դրա բացակայությունը գտնվում են Իրանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո: Այս մասին ԻՀՊԿ հրամանատարության հայտարարությունը տարածել է IRNA գործակալությունը։
«Ցանկացած սխալ շարժում նեղուցում հակառակորդին կտանի դեպի մահացու վտանգավոր թակարդներ», – նշված է հայտարարությունում: