Հեղեղումները Avinyan&Co կոռուպցիոն խմբակի գործունեության հերթական արդյունքն են

Հեղեղումները Avinyan&Co կոռուպցիոն խմբակի գործունեության հերթական արդյունքն են

Mon, 13 Apr 2026 10:53:01 +0400


րևանի քաղաքապետը քիչ առաջ ենթականերից ձևականորեն հետաքրքրվում է, թե ո՞նց անեն, որ անձրևներից հետո Երևանի փողոցները ջրի տակ չհայտնվեն, ի՞նչ է կատարվում Գյուրջյան փողոցում, թեև շատ լավ գիտի պատճառները։ Երևանում անձրևի հետևանքով հեղեղումները Avinyan&Co կոռուպցիոն խմբակի գործունեության հերթական արդյունքն են, քանի որ հեղեղատարների անանցանելիությանը մեծապես նպաստում են Երևանի շինհրապարակներում ապօրինի տեղադրված՝ շրջապատի կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող բետոնհանգույցների թունավոր, քիմիական հետևանքները, որոնք հեռացվում են այդ հեղեղատարներով։ Արդեն տևական ժամանակ խոսում եմ այդ բետոնհանգույցների մասին, ինչպիսիք չկան աշխարհի ոչ մի այլ քաղաքում։ Դրանց ապօրինի լինելն ու վտանգավորությունը հաստատել են նաև քաղաքաշինության կոմիտեն, տեսչական մարմինը, սակայն Երևանի քաղաքապետարանը, կառուցապատողներից ունեցած շահադիտական կախվածության արդյունքում, բավարարվում է ձևական ու անհետևանք վարչական վարույթներ հարուցելով, իսկ ապօրինի բետոնհանգույցները մնում են տեղերում։

Րաֆֆի Ասլանյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պատկերացրեք՝ ինչքան է վիճակը վատ, որ Գեղամ Մանուկյանն ինձ է ցիտում

Պատկերացրեք՝ ինչքան է վիճակը վատ, որ Գեղամ Մանուկյանն ինձ է ցիտում Mon, 16 Nov 2026…

19 րոպե ago

Ես իմ մեղքը չեմ ընդունել․ Մասիս Մելքոնյան

Ես իմ մեղքը չեմ ընդունել․ Մասիս Մելքոնյան Mon, 16 Nov 2026 13:55:59 +0400 «Նախաքննական մարմինն…

25 րոպե ago

Հեռուստաընկերությունը պարտավոր է զերծ մնալ բռնության օրինականացումից եթերում. ՀՌՀ

Հեռուստաընկերությունը պարտավոր է զերծ մնալ բռնության օրինականացումից եթերում. ՀՌՀ Mon, 16 Nov 2026 13:51:14 +0400…

30 րոպե ago

Կբացահայտվի՝ երբ և ինչու խզվեցին հարաբերությունները

Կբացահայտվի՝ երբ և ինչու խզվեցին հարաբերությունները Mon, 16 Nov 2026 13:49:35 +0400 Հայ ազգային կոնգրեսի…

31 րոպե ago

Արդյո՞ք հաջողվել է մարդկանց վերջնականապես անասնացնել, հուսով եմ՝ ոչ

Արդյո՞ք հաջողվել է մարդկանց վերջնականապես անասնացնել, հուսով եմ՝ ոչ Mon, 16 Nov 2026 13:45:28 +0400…

35 րոպե ago

Բորիս Մուրազին՝ Հանրայինի եթերում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին

Բորիս Մուրազին՝ Հանրայինի եթերում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին Mon, 16 Nov 2026 13:39:10 +0400 Լրագրող…

42 րոպե ago