Մասկը պնդում է՝ «Սորոսի կազմակերպությունը» զավթել է իշխանությունը Հունգարիայում

Մասկը պնդում է՝ «Սորոսի կազմակերպությունը» զավթել է իշխանությունը Հունգարիայում

Mon, 13 Apr 2026 12:00:45 +0400


Ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ «Սորոսի կազմակերպությունը» զավթել է իշխանությունն այդ երկրում` մեկնաբանելով հունգարա-ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի որդու՝ Ալեքսանդր Սորոսի` Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին հաղորդումը։

Ավելի վաղ Ալեքսանդր Սորոսը, խոսելով Հունգարիայի խորհրդարանական ընտրությունների մասին, որոնցում ձայների 98.79%-ի հաշվարկից հետո ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը առաջատարն է Հունգարիայում և ստանում է երկրի խորհրդարանի 199 տեղերից 138-ը, հայտարարել է, որ Հունգարիայի ժողովուրդը «վերադարձրել է իրեն իր երկիրը»։

«Սորոսի կազմակերպությունը զավթել է իշխանությունը Հունգարիայում», – գրել է Մասկը X սոցսանցում։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ կրտսեր Սորոսը դեռ 2022 թվականի դեկտեմբերին փոխարինել է հորը «Բաց հասարակության» վարչության նախագահի պաշտոնում։

Ինքը` ֆինանսիստ Ջորջ Սորոսը չի հերքել, որ իր փողերը օգնել են, մասնավորապես, «նարնջագույն հեղափոխություն» իրականացնել Ուկրաինայում 2004 թվականին և «Եվրամայդան» 2013 թվականին։ Մի շարք երկրներում նրան մեղադրել են ներքին գործերին միջամտելու համար։ Լրատվամիջոցները հաճախ Սորոսին կապում են ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցության հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՔՊ խմբակցությունից Սերգեյ Բագրատյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

ՔՊ խմբակցությունից Սերգեյ Բագրատյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Sat, 22 Aug 2026 19:10:37 +0400 Ազգային…

22 րոպե ago

Ցանկացել է դառնալ սենատոր

Ցանկացել է դառնալ սենատոր Sat, 22 Aug 2026 19:00:06 +0400 Մեգան Մարքլի թեկնածությունը դիտարկվել է…

32 րոպե ago

Մենք ենք՝ մեր ԱԺ-ն ու չգիտենք ում վարչապետը

Մենք ենք՝ մեր ԱԺ-ն ու չգիտենք ում վարչապետը Sat, 22 Aug 2026 18:45:34 +0400 Վերջին…

47 րոպե ago

Էլի դեսպաններ հետ կկանչվեն

Էլի դեսպաններ հետ կկանչվեն Sat, 22 Aug 2026 18:30:42 +0400 Օրերս լուր տարածվեց, որ հետ…

1 ժամ ago

Վերջին 8 տարվա ընթացքում չի եղել ու չկա իրական քաղաքական կամք ունենալու անկախ ու անվախ դատարաններ

Վերջին 8 տարվա ընթացքում չի եղել ու չկա իրական քաղաքական կամք ունենալու անկախ ու անվախ…

1 ժամ ago

Գործ տալու ենթամշակույթը

Գործ տալու ենթամշակույթը Sat, 22 Aug 2026 18:15:42 +0400 Եվ այսպես, «գործ տալ»-ը, ըստ Վահագն…

1 ժամ ago