1600 տարվա քրիստոնեական սրբավայր է հայտնաբերվել

1600 տարվա քրիստոնեական սրբավայր է հայտնաբերվել

Mon, 13 Apr 2026 18:15:26 +0400


Եգիպտոսում ավելի քան 1600 տարվա հնության քրիստոնեական վանքի ավերակներ են հայտնաբերվել։ Վանքը եղել է անապատում։ Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները։ Սա համարվում է եզակի հնագիտական բացահայտում, քանի որ կարեւոր լույս կարող է սփռել վաղ քրիստոնեական ժամանակների, հատկապես վանական կյանքի ձեւավորման եւ եգիպտական վանական-անապատականների շարժման պատմության վրա։ Վանքի ավերակները գտնվում են Բուխեյրայի նահանգում, Վադի ալ-Նաթրունում։ Այս շրջանը համարվում է համաքրիստոնեական մակարդակով վանական-անապատական շարժման առաջացման կենտրոններից մեկը։ Վանքի ավերակները թվագրվում են ՄԹ 4-6-րդ դդ։ Շինությունը կառուցված է կավից թրծված աղյուսից, ընդգրկում է մոտ 2 հազար քառակուսի մետ։

Պատերի հաստությունը երեք ոտնաչափ է, բարձրությունը՝ յոթ ոտնաչափ։ Վանքի ավերակների տարածքում կա բաց ներքին բակ, շրջապատված շինություններով։ Այդ շինություններում եղել են վանականների խցերը, վառարաններ, խոհանոց եւ սեղանատուն, պահեստարաններ։ Հնագետները նաեւ հայտնաբերել են մարդկային կմախքների մնացորդներ, որոնք ենթադրվում է որ եղել են այդ վանքում երբեւէ ապրած վանականներինը։ Շինությունների պատերին կան նկարազարդումներ, ճարտարապետական էլեմենտներ։ Վանական համալիրի շինություններն ունեցել են կամարներ եւ գմբեթներ։ Պատերը ծածկված են եղել սպիտակ սվաղով, ունեն որմնանկարներ, որոնք պատկերել են խաչեր, արմավենու ծառեր, ինչպես նաեւ տարբեր երկրաչափական պատկերներ, բուսական նկարազարդումներ։

Պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաեւ գրություններ, որոնք պարունակել են վանականների անունները, ովքեր բնակվել են այդ վանքում, ինչպես նաեւ ներման ու ողորմածության աղոթքներ։ Մասնագետները նշում են, որ գտածոները օգնում են թվագրել վանական համալիրը եւ վավերագրել առօրյա վանական կյանքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մի՛ թռչեք Ռուսաստան․ Կիևը սպառնու՞մ է միջազգային ավիաընկերություններին

Մի՛ թռչեք Ռուսաստան․ Կիևը սպառնու՞մ է միջազգային ավիաընկերություններին Thu, 17 Sep 2026 12:30:27 +0400 Ուկրաինայի…

16 րոպե ago

Ասեք էլի՝ ոնց է այդպես ստացվում

Ասեք էլի՝ ոնց է այդպես ստացվում Thu, 17 Sep 2026 12:17:56 +0400 ԱԺ «Ուժեղ Հայաստան»…

28 րոպե ago

Հաճոյանալ Ալիևին

Հաճոյանալ Ալիևին Thu, 17 Sep 2026 12:16:51 +0400 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել…

29 րոպե ago

Այդ պահանջները դրել են թուրքական սուլթանը, ռուսական կայսրը եւ այսօր՝ Նիկոլ Փաշինյանը

Այդ պահանջները դրել են թուրքական սուլթանը, ռուսական կայսրը եւ այսօր՝ Նիկոլ Փաշինյանը Thu, 17 Sep…

31 րոպե ago

Հրահանգել են ժամկետայիններին դիրքեր չբարձրացնել

Հրահանգել են ժամկետայիններին դիրքեր չբարձրացնել Thu, 17 Sep 2026 12:08:34 +0400 Բանակում վերջին շրջանում մեկը…

37 րոպե ago

Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան

Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Thu, 17…

39 րոպե ago