Հնարավոր ջրհեղեղին՝ անպատրաստ

Հնարավոր ջրհեղեղին՝ անպատրաստ

Mon, 13 Apr 2026 18:52:34 +0400


2024 թ․ մայիսի 27-ի ջրհեղեղի հետեւանքով` երբ Դեբեդը դուրս եկավ ափերից եւ ավերածություններ գործեց, Լոռու և Տավուշի մարզերում 2-ական զոհ եղավ, ահռելի նյութական կորուոստներ։

2 տարի անց այդ ջրհեղեղի հետևանքների մի մասն է միայնվերացված, մինչդեռ այսօր առկա է նոր ջրհեղեղի վտանգ։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք արել․ «2025 թ. Դեբեդ և Աղստև գետերի հուների մաքրման, ափերի ամրացման ի՞նչ աշխատանքներ են կատարվել, որքա՞ն գումարի, ո՞ւմ ֆինանսավորմամբ։ 2026 թվականին այդ գետերի հուների մաքրման, ափերի ամրացման ինչքա՞ն գումարի աշխատանքներ են նախատեսված․ ո՞ւմ ֆինանսավորմամբ, ե՞րբ են իրականացվելու»։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «2025 թվականին պետական բյուջեի հաշվին 44 միլիոն դրամի չափով կատարվել է Աղստև գետի հունի մաքրման աշխատանքներ, 2026 թվականին ևս նախատեսվում է կատարել Դեբեդ գունի հունի մաքրման, կարգավորման աշխատանքներ»։

Սակայն Աղստևի հունի մի հատվածն է միայն մաքրվել, Դեբեդի հունը ընդհանրապես չի մաքրվել, ափապաշտպան աշխատանքների մասին խոսք անգամ չկա։ Տարերային աղետներից, մասնավորապես՝ ջրհեղեղից ոչ մի դաս չեն քաղում պաշտոնյաները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազ

Թուրքիան ևս 5 տարի կշարունակի ներկրել իրանական գազ Tue, 13 Oct 2026 12:30:00 +0400 Թուրքիայի…

7 րոպե ago

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում այսօր՝ հոկտեմբերի 13-ին Tue, 13 Oct 2026 12:25:12 +0400…

12 րոպե ago

Արցախցիների խնդիրների քննարկման փակ ձևաչափի և ՔՊ-ի պատասխանատվության մասին

Արցախցիների խնդիրների քննարկման փակ ձևաչափի և ՔՊ-ի պատասխանատվության մասին Tue, 13 Oct 2026 12:21:32 +0400…

16 րոպե ago

«Հրապարակ»․ Խոսքը քրեականացնելն ամենակարճ ճանապարհն է դեպի ավտորիտարիզմ

«Հրապարակ»․ Խոսքը քրեականացնելն ամենակարճ ճանապարհն է դեպի ավտորիտարիզմ Tue, 13 Oct 2026 12:15:37 +0400 Քաղբանտարկյալ…

22 րոպե ago

#Ուղիղ․ Կոռուպցիա` Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն

#Ուղիղ․ Կոռուպցիա` Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն Tue, 13 Oct 2026 12:09:05 +0400 Latest…

28 րոպե ago

Ես էս երկրից էլ չեմ. Քաղաքացի

Ես էս երկրից էլ չեմ. Քաղաքացի Tue, 13 Oct 2026 12:04:48 +0400 Latest news from…

33 րոպե ago