Արցախցիների խնդիրների քննարկման փակ ձևաչափի և ՔՊ-ի պատասխանատվության մասին

Արցախցիների խնդիրների քննարկման փակ ձևաչափի և ՔՊ-ի պատասխանատվության մասին

Tue, 13 Oct 2026 12:21:32 +0400


«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը քննադատել է արցախցիների խնդիրներին նվիրված խորհրդարանական քննարկման փակ ձևաչափը՝ հարց բարձրացնելով դրա նպատակի և անհրաժեշտության վերաբերյալ։

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է առանձին դիմում ներկայացնել՝ փակ քննարկմանը մասնակցելու համար, սակայն անհասկանալի է մնում, թե ինչու է իշխանական խմբակցությունն ընտրել հենց այդ ձևաչափը։

Վարդևանյանի խոսքով՝ իրենք մշտապես աջակցել են արցախցիներին և շարունակելու են նրանց կողքին լինել։ Նա ընդգծել է, որ պատրաստ են եղել մասնակցել նաև այս քննարկմանը՝ կարևոր համարելով տեղահանված բնակչության խնդիրների բարձրաձայնումն ու դրանց լուծման ուղիների որոնումը։

Պատգամավորի գնահատմամբ՝ վերջին երեք տարիների ընթացքում արցախցիների առջև ծառացած սոցիալ-տնտեսական դժվարությունների համար հիմնական քաղաքական պատասխանատվությունը կրում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Նա նշել է, որ առանձին խնդիրների մասնակի լուծումը չի կարող փոխարինել առկա համակարգային և լայնածավալ խնդիրների լուծմանը։ Ըստ նրա՝ իշխանությունները չեն կարող խուսափել պատասխանատվությունից՝ կենտրոնանալով միայն առանձին դեպքերի կամ սահմանափակ արդյունքների վրա։

Վարդևանյանն ընդգծել է, որ իշխանությունները պետք է առերեսվեն ստեղծված իրավիճակի համար իրենց պատասխանատվությանը։ Միաժամանակ նա կարևորել է արցախցիներին փոխանցվող ուղերձը՝ հավաստիացնելով, որ իրենք պատրաստ են մասնակցել նրանց խնդիրներին առնչվող քննարկումներին և շարունակել պաշտպանել տեղահանված հայրենակիցների շահերը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ափեղ-ցփեղ խոսել կարող է կառավարության պահակը, այլ ոչ թե ղեկավարը

Ափեղ-ցփեղ խոսել կարող է կառավարության պահակը, այլ ոչ թե ղեկավարը Thu, 26 Nov 2026 23:55:25…

3 ժամ ago

Այվազովսկու 10 նկար Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 4 մլն դոլարով

Այվազովսկու 10 նկար Sotheby’s աճուրդում վաճառվել է մոտ 4 մլն դոլարով Thu, 26 Nov 2026…

3 ժամ ago

Vogue-ը Քոնոր Սթորին ճանաչել է աշխարհի ամենաոճային տղամարդ

Vogue-ը Քոնոր Սթորին ճանաչել է աշխարհի ամենաոճային տղամարդ Thu, 26 Nov 2026 23:30:48 +0400 Ամերիկացի…

3 ժամ ago

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա «պատերազմին»

Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին վերջակետ են դրել իրենց բազմամյա «պատերազմին» Thu, 26 Nov 2026…

3 ժամ ago

Ո՞ւմ է աջակցում

Ո՞ւմ է աջակցում Thu, 26 Nov 2026 23:16:12 +0400 Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Երևանի…

3 ժամ ago

Netflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախում

Netflix-ի նոր սերիալը՝ Հնդկաստանի արգելքի պահանջի թիրախում Thu, 26 Nov 2026 23:08:15 +0400 Հնդկաստանի կառավարությունը…

3 ժամ ago