Վերջին 1 շաբաթում մինչև 30% վճարումներն ավելացել են

Վերջին 1 շաբաթում մինչև 30% վճարումներն ավելացել են

Mon, 13 Apr 2026 20:15:44 +0400


Վերջին օրերին հանրային տրանսպորտում վարորդները սկսել են ուևորներին հորդորել, որ վճարեն, ինչն էլ հաճախ վեճերի առիթ է դառնում:

«Հրապարակ»-ի հետ զրույցում տրոլեյբուսի միակ կին վարորդ Անժելա Պողոսյանը նշեց. «Քաղաքացիները տրանսպորտից օգտվում են, պարտավոր են նաև վճարել, իսկ բոյկոտողները թող չօգտվելով բոյկոտեն։ Ոնց ասեն` այդպես պիտի անենք, ուղղակի ես վերջին օրերին բուլետենի մեջ եմ ու դեռ ամեն ինչին ծանոթ չեմ, ինձ դեռ ոչինչ չի ասվել»։

Դիտարկմանը, որ նախապես հայտարարվել էր, որ վարորդը չի կարող ե՛ւ մեքենան վարել, ե՛ւ գումար հավաքագրել ու հսկիչ լինել, Պողոսյանն արձագանքեց. «Վարորդը էսպես թե էնպես գումար հավաքագրող չէ, ինքն ուղղակի հորդորում է, որ վճարեն։ Եթե մինչև գիշերվա ժամը 12-1-ը տրանսպորտը աշխատում է, էդ լա՞վ ա։ Իսկ պիկ ժամին բոլորը աշխատանքի են գնում, էդ ոչ մեկի մեղքը չէ, բան չունեմ ասելու` մեղք է ժողովուրդը, լինում են դեպքեր, որ ուշանում է տրանսպորտը, կամ ուղևորները խցկված են գնում գալիս։ Հսկիչներ էլի կան, բայց շարժակառքերը շատ են և չեն հասցնում»։

Հարցին` հավաքագրումների ավելացումը որևէ կերպ անդրադառնալո՞ւ է վարորդների աշխատավարձի վրա` հավելավճարներ լինելո՞ւ են, նա պատասխանեց. «Ես չգիտեմ, բայց դժվար ունենա, քանի որ վարորդն աշխատում է աշխատավարձով, վարորդը զուտ հորդորում է, մեր արտաժամերը եթե կվճարեն` կվճարեն, չէ, արդեն աշխատավարձն է մերը։ Իմ ընտանիքի անդամները, ես ինքս էլ, որ պետք է լինում նստում եմ` վճարում եմ, բայց ինչի՞ պիտի չվճարեմ։ Եթե ինձ էլ ասեն հորդորի, կհորդորեմ, որ վճարեն, իսկ մնացածն արդեն մնում է ժողովրդի հայեցողությանը։ Չեմ ասի, որ գոհ եմ, որ պիտի հորդորեմ, բայց դե հիմա դա է։ Ես տեղյակ եմ նաև, որ աշխատանքի ժամին վարորդին մեքենայից իջեցրել ծեծել են, որ վարորդին հիվանդանոց են տարել, ո՞նց կարող են էդ մարդիկ պատասխանատվության չենթարկվեն։ Որքան գիտեմ 3 անձ ձերբակալված են, մեկի հանդեպ էլ հանրային քրեական հետապնդում է հարուցվել»։

Նա նշեց, որ յուրաքանչյուր պահի քաղաքապետարանի աշխատակիցները կարող են տեսնել, թե ինչ իրավիճակ է ավտոբուսներում, քանի որ տեսախցիկներն աշխատում են. «Հավաքագրումները ևս կարող են տեսնել, քանի որ յուրաքանչյուր վալիդատոր մեքենայի համարով է, այդպես նաև կարող են հասկանալ, թե որ վարորդն ինչպես է աշխատում։ Վերջին 1 շաբաթում մինչև 30% վճարումների ծավալն ավելացել է»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լուվրի թանգարանի վրա հարձակումը կանխվել է

Լուվրի թանգարանի վրա հարձակումը կանխվել է Tue, 12 May 2026 20:30:40 +0400 Ֆրանսիայում ձերբակալվել է…

10 րոպե ago

Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին

Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Tue, 12 May 2026 20:25:28 +0400 92 կգ քաշային…

15 րոպե ago

Չարբախի այգում կրակողին ձերբակալել են

Չարբախի այգում կրակողին ձերբակալել են Tue, 12 May 2026 20:22:33 +0400 Քիչ առաջ գրել էինք,…

18 րոպե ago

Կաուստիկ սոդան և մեթամֆետամինն արտաքնապես գրեթե անհնար է տարբերել միմյանցից

Կաուստիկ սոդան և մեթամֆետամինն արտաքնապես գրեթե անհնար է տարբերել միմյանցից Tue, 12 May 2026 20:20:06…

20 րոպե ago

Ուղարկենք նրան «Նիժնի Տապռի գեղը»

Ուղարկենք նրան «Նիժնի Տապռի գեղը» Tue, 12 May 2026 20:15:52 +0400 Հետաքրքիր է, ինչպե՞ս է…

24 րոպե ago

Կրակոցներ Գորգիսյանի այգում

Կրակոցներ Գորգիսյանի այգում Tue, 12 May 2026 20:09:40 +0400 Քիչ առաջ կրակոցներ են հնչել Չարբախում,…

31 րոպե ago