Որևէ քաղաքական ուժ այսօր ԿԸՀ փաստաթղթեր չի ներկայացրել
Mon, 13 Apr 2026 20:13:33 +0400
Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովի ընտրություններին քաղաքական ուժերի առաջադրումներն այսօր մեկնարկեցին:
Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշիքներն արդեն կարող են իրենց փաստաթղթերը ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Այսօր որևէ քաղաքական ուժ փաստաթղթերը չի ներկայացրել ԿԸՀ։
Նշենք, որ առաջադրումների համար քաղաքական ուժերն ունեն 9 աշխատանքային օր, վերջնաժամկետը՝ ապրիլի 23-ն է: