ՆԳՆ-ն նոր առաջարկ ունի

ՆԳՆ-ն նոր առաջարկ ունի

Mon, 13 Apr 2026 23:15:39 +0400


Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որի նպատակն է վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն ավելի ճկուն և արդար դարձնելը։

Այսուհետ մեր քաղաքացիների համար տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված առավելագույն ժամկետը մեկ տարվա փոխարեն կդառնա երկու տարի։ Սա հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ տրամադրել գործնական քննությանը պատրաստվելուն, ինչպես նաև կմեղմացնի ժամկետային սահմանափակումների խնդիրը։

Նոր կարգով հստակեցվում է նաև տեսական քննության բովանդակությունը․ թեստերում ընդգրկվելու են միայն այն կարգին կամ ենթակարգին վերաբերելի հարցերը, որի համար քաղաքացին հանձնում է քննությունը։ Փոփոխությունը թույլ կտա` քննությունը դարձնել ավելի նպատակային։

Փոփոխությունները հանդիսանում են Ներքին գործերի նախարարության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավման հանձնառության հերթական դրսևորումը։

Կարգավորման ընդունումը կբարձրացնի վարորդական վկայական ստանալու գործընթացի արդյունավետությունը, քննությունները կկազմակերպվեն ավելի արդար և ճկուն, ինչպես նաև կապահովվի իրավական հստակություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Անցած գիշեր մի շարք բնակավայրերում աննախադեպ ցուրտ է գրանցվել

Անցած գիշեր մի շարք բնակավայրերում աննախադեպ ցուրտ է գրանցվել Wed, 15 Apr 2026 15:02:06 +0400…

10 րոպե ago

Քանդելու մեծ վարպետ են

Քանդելու մեծ վարպետ են Wed, 15 Apr 2026 14:45:20 +0400 Ավան Առինջ 1-ին Միկրոշրջան 2/2…

27 րոպե ago

Սամվել Կարապետյանը լռեց. ինչպես նա հեռացավ դատարանից

Սամվել Կարապետյանը լռեց. ինչպես նա հեռացավ դատարանից Wed, 15 Apr 2026 14:42:36 +0400 Latest news…

30 րոպե ago

Սամվել Կարապետյանի գործով նիստը հետաձգվեց

Սամվել Կարապետյանի գործով նիստը հետաձգվեց Wed, 15 Apr 2026 14:41:16 +0400 Սամվել Կարապետյանի գործով դատական…

31 րոպե ago

Երկու տարի առաջ այս օրը տեղի ունեցավ մի սահմռկեցուցիչ հանցանք

Երկու տարի առաջ այս օրը տեղի ունեցավ մի սահմռկեցուցիչ հանցանք Wed, 15 Apr 2026 14:39:44…

32 րոպե ago

Ոչ միայն իմ ընտանիքը, շատերը Ադրբեջանի տարածքից կօգտվեն, եթե գները հարմար լինեն

Ոչ միայն իմ ընտանիքը, շատերը Ադրբեջանի տարածքից կօգտվեն, եթե գները հարմար լինեն Wed, 15 Apr…

56 րոպե ago