Քանդելու մեծ վարպետ են

Քանդելու մեծ վարպետ են

Wed, 15 Apr 2026 14:45:20 +0400


Ավան Առինջ 1-ին Միկրոշրջան 2/2 շենքի բնակիչներից ահազանգ ենք ստացել, որ Երևանի քաղաքապետարանն իրենց 30-40 տարվա ավտոտնակների վերաբերյալ քանդման որոշում է կայացրել եւ մի քանի ժամվա ընթացքում հողին հավասարեցրել դրանք, թույլ չտալով, որ բնակիչներն իրենք ապամոնտաժեն գարաժները։ Մեզ հետ զրույցում բնակիչները նշեցին, որ 10 ավտոտնակ են քանդել, որոնց փաստաթղթերն օրինական չեն եղել։ Բայց իրենք տարիներ առաջ դիմել էին ավտոտնակներն օրինականացնելու համար, գործընթացը ձգձգվել էր, ինչից օգտվելով էլ քաղաքապետարանը 38 տարվա ավտոտնակը մի ժամում քանդել էր, հայտարարելով, թե՝ կանաչ գոտի է սարքում, մինչդեռ շուրջ բոլորը բարեկարգման ենթակա տարածք կա, որտեղ ոչինչ չեն անում։

Մեզ հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի Կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի պետ Տարոն Միրոյանը նշեց, որ իրենք յուրաքանչյուր բակի հատակագիծը կադաստրային քարտեզով նայում են և այն ավտոտնակները, որոնք փաստաթուղթ չունեն կամ վարձակալված չեն՝ քանդվում են․ «Մենք բնակիչներին հորդորել ենք, որ եթե ունեցել եք վարձակալության պայմանագիր և ժամկետը լրացել է, դիմեք վարչական շրջանի ղեկավարին, նոր վարձակալական պայմանագիր կնքեք, այս դեպքում մենք որևէ իրավասություն չենք ունենա այդ ավտոտնակները քանդելու։ Եղել են դեպքեր, որ տեխնիկան գնացել է քանդման, բնակիչները բերել՝ թուղթ են ցույց տվել ու այս դեպքում չեն քանդել»։

Դիտարկմանը, որ բնակիչները պնդում են, որ 2022թ-ից դիմել են սեփականաշնորհման համար, սակայն ընթացք չի տրվել դիմումներին, Միրոյանը արձագանքեց․ 2022թ-ից մենք զերծ ենք մնացել բակային տարածքներում ավտոտնակների օրինականացումից, քանի որ բակային տարածքներում ազատ հատվածներ չեն մնացել խաղահրապարակների համար։ Իսկ այժմ ուղղակի հնարավոր չէ այդ տարածքները սեփականաշնորել, քանի որ ներառվել են ընդհանուր օգտագործման տարածքների մեջ։ Իսկ ինչ վերաբերում է հարցին, որ տարբերակված մոտեցում ենք ցուցաբերում՝ այդպես չէ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026…

8 ժամ ago

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

8 ժամ ago

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

8 ժամ ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

8 ժամ ago

Հայ մարզիկները մեդալներ են շահել

Հայ մարզիկները մեդալներ են շահել Sat, 31 Oct 2026 22:45:14 +0400 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող…

9 ժամ ago

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

9 ժամ ago