Պարզվեց` սխալվել եմ․․․ Համաժողովին մասնակցելը մի ուրիշ առավելություն էլ ուներ

Պարզվեց` սխալվել եմ․․․ Համաժողովին մասնակցելը մի ուրիշ առավելություն էլ ուներ

Mon, 13 Apr 2026 23:57:29 +0400


Փարիզում երկօրյա համաժողովին աշխարհի 25 երկրից 150 հայ էր մասնակցում: Մարդիկ տասնյակ ժամեր ճանապարհ էին կտրել, որ 2 օր շփվեն միմյանց հետ, խոսեն, քննարկեն հային հուզող թեմաները:

Ճիշտ է` օրակարգում հիմնականում սփյուռքի խնդիրներն էին, բայց կարծում էի`ԱԺ ընտրություններից 40-50 օր առաջ ուրիշ ոչ մի թեմա, բացի հունիսի 7-ի թեման, չի կարող քննարկվել: Պարզվեց` սխալվել եմ: Սփյուռքում, իհարկե, մարդիկ տարբեր են, բայց ուզում եմ մի քանի տպավորություն փոխանցել.

Նախ, չեմ թաքցնում հիացմունքս մեր սփյուռքահայ հայրենակիցների այն ջանքերի ու մաքառումի հանդեպ, որով նրանք փորձում են հայ մնալ, իրենց ինքնությունը պահպանել, իրենց զավակներին հայ մեծացնել, իրենց հայրենիքին օգտակար լինել, չնայած հայրենիքը, գոնե վերջին տարիներին, ապերախտ ու նենգ ծնողի նման է իրեն պահում` չգնահատելով, պառակտելով ու վնասելով սփյուռքահայ համայնքներին:

Հայկական սփյուռքը մեր ազգի անանց կապիտալն է, որի մի քանի տոկոսն անգամ մենք չենք օգտագործում: Եթե կուզեք` ավանդական սփյուռքը մեր ազգի լավագույն, որակյալ հատվածն է` գրագետ, կայացած, մեծ հաջողությունների հասած (վերջին 30 տարում գնացածների մեջ, իհարկե, տարբեր շերտեր կան` և որակյալ, և անորակ):

Այս մարդիկ իրենց երկրներում մեծ ազդեցություն ու կապեր ունեն և կարող էին Հայաստանին օգտակար լինել, եթե սինանյաններն ու փաշինյանները հայկականի ու հայի դեմ այդպես տքնաջանորեն չաշխատեին:

Բայց սփյուռքի առանձնահատկությունը նաև այն է, որ դրսում ապրող հայերը շատ բարձր իրավագիտակցություն ունեն և հասկանում են, որ եթե իրենք չեն ապրում Հայաստանում, չեն կարող անմիջական և կոշտ միջամտություն ունենալ մեր ներքաղաքական կյանքին:

Երկօրյա համաժողովի ժամանակ սփյուռքահայ մասնակիցները խոսում էին հայոց լեզուն, հայկական ինքնությունը, Արցախում մշակութային արժեքները պահպանելու մասին, Հայ Դատի, Արցախի կորստի, հայի երազանքների մասին, բայց զգույշ էին ՀՀ առաջիկա ընտրությունների հետ կապված, մինչև այն պահը, երբ Հայաստանից ժամանածները սկսեցին խոսել այդ մասին (Հայաստանից ընդամենը 14 մասնակից կար):

Մենք փորձում էինք բացատրել, որ սփյուռքը չի կարողանա հայ մնալ, Հայ Դատի ու Արցախի խնդիրը բարձրացնել, հայոց լեզու ու պատմություն փոխանցել իր ժառանգներին, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի ու շարունակի անել այն, ինչի մասին արդեն անթաքույց է խոսում:

Արցախի հարցը չի կարող որևէ ատյանում բարձրացվել, եթե հայկական պետության ղեկավարն ասում է, որ ես փակել եմ ղարաբաղյան հարցը և ղարաբաղյան շարժում այլևս չի լինելու: Հայ Դատի գրասենյակները չեն կարող ոչ մի երկրում գործել, եթե ՀՀ ղեկավարն ասում է` պատմական արդարության վերականգնումն իմ խնդիրը չէ, Արևմտյան Հայաստան գոյություն չունի, դեռ պետք է պարզել` մեզ են ցեղասպանել, թե՞ մենք ենք ցեղասպանել: Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած թշնամու դեմ ոչ մի հայ չի կարող պայքարել, եթե այդ ներխուժման դեմ չի ընդվզում ՀՀ իշխանությունը: Ոչ մի հայկական լոբբիստական կառույց չի կարող զբաղվել Բաքվում գտնվող հայ գերիներով, եթե Հայաստանի վարչապետն ամեն ինչ անում է, որ այդ գերիներին Ալիևն ազատ չարձակի: Ոչ մի հայ չի կարող պայքարել Սյունիքից միջանցք խլելու թշնամու ծրագրի դեմ, եթե այդ ծրագիրն իրականացվում է Հայաստանի իշխանության միջոցով…իսկ վաղը` եթե վերընտրվեց, ամեն ինչ շատ ավելի վատ է լինելու` ազատազրկվելու են Արցախ բառն ասողներն ու Արարատի պատկերը կրողները, Ցեղասպանությունը հիշողներն ու թուրքին ուղղված մեղադրանք հնչեցնողները…վաղն անհնարին է լինելու հայ մնալն ու Հայաստանում ապրելը…

Ուրեմն եթե մենք ուզում ենք սփյուռք և հայկական պետություն ունենալ, հայոց լեզուն ու գրականությունը, հայի ինքնությունը պաշտպանել, չձուլվել ու չվերանալ, առաջնահերթորեն մի խնդիր պետք է լուծենք` Հայաստանում իշխանափոխության խնդիրը:

Համաժողովի մասնակիցներն ի վերջո հասկացան, համաձայնեցին և ամփոփիչ հայտարարության մեջ մի քանի տողով արձանագրեցին այդ նպատակը…

ՀԳ Համաժողովին մասնակցելը մի ուրիշ առավելություն էլ ուներ` մեր երեք նախկին վարչապետների հետ երկօրյա շփման հաճույքը…բարեկիրթ, խելացի ու դաստիարակված մարդկանց կատաստրոֆիկ դեֆիցիտի մեջ ենք ապրում ՔՊ-ական այս գաղջ իրականության մեջ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Մենք Ղարաբաղը չենք տա, բայց ուրախ կլինենք եթե իրենք վերցնեն»

«Մենք Ղարաբաղը չենք տա, բայց ուրախ կլինենք եթե իրենք վերցնեն» Sun, 06 Sep 2026 10:45:13…

20 րոպե ago

Ի՞նչ է կուսակրոնությունը և արդյո՞ք դրա խախտումը այնպիսի «մահացու հանցանք» է

Ի՞նչ է կուսակրոնությունը և արդյո՞ք դրա խախտումը այնպիսի «մահացու հանցանք» է Sun, 06 Sep 2026…

33 րոպե ago

Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը

Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը Sun, 06 Sep 2026 10:15:43…

49 րոպե ago

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 6-ին

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 6-ին Sun, 06 Sep 2026 09:59:49 +0400 ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն…

1 ժամ ago

ՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչպես արտերկրում նորածնի համար Ռուսաստանի քաղաքացիություն ձևակերպել

ՌԴ ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչպես արտերկրում նորածնի համար Ռուսաստանի քաղաքացիություն ձևակերպել Sun, 06 Sep 2026…

1 ժամ ago

Սիրուշոյի հետ Coca-Сola Fest-ին ելույթ ունեցավ Արցախի պարի պետական համույթը

Սիրուշոյի հետ Coca-Сola Fest-ին ելույթ ունեցավ Արցախի պարի պետական համույթը Sun, 06 Sep 2026 09:32:55…

2 ժամ ago