«Հրապարակ»․ ՔՊ-ում սպասում են Փաշինյանի խոսքին

«Հրապարակ»․ ՔՊ-ում սպասում են Փաշինյանի խոսքին

Tue, 14 Apr 2026 08:45:20 +0400


Նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը դեռ չի տրվել, սակայն Փաշինյանն իր թիմով օգտագործելով պետական միջոցները՝ ամեն շաբաթ մեծ շքախմբով, անվտանգության աշխատողների ու ոստիկանների ուղեկցությամբ շարունակում է մարզեր այցելել։ Շաբաթ-կիրակի էլ նրանց ուրախ, բայց արդեն մահաբեր ավտոբուսը կամ, ինչպես ժողովուրդն է կնքել` «շառասյունը» մեկնում է քարոզարշավի: Այս կիրակի Փաշինյանի մարզային այցի ժամանակ Լոռի շտապելիս ոստիկանության մեքենան բախվել էր մեկ այլ մեքենայի, որի արդյունքում մեկ մարդկային կյանք խլվեց, 12 վիրավոր տեղափոխվեց հիվանդանոց:

Բայց դա չխանգարեց, որ Փաշինյանի թափառախումբն այցելի Լոռի, Տավուշ, Արագածոտն։ Այս անգամ «ուրախ ավտոբուսի» «պասաժիրները» ոչ թե նախընտրական ցուցակի առաջին 50-յակից էին, այլ՝ ավելի հետին հորիզոնականներից, դիցուք՝ Անդրանիկ Քոչարյանը, Փարաքարի նախկին համայնքապետը` աղմկահարույց պատմությունների կիզակետում մշտապես հայտնված Լյուդվիգ Գյուլնազարյանը, ոչ պակաս աղմկահարույց պատմությունների մեջ հայտնված Կոջոյան կրթահամալիրի տնօրեն Ռուզան Տոնոյանը եւ այլք։ Այս բոլորին հատ-հատ նկարահանում էին, ստիպում, որ սրտիկ ցուցադրեն: Որքան նկատեցինք, միայն Անդրանիկ Քոչարյանը ձեռքերի այդ ծամածռությունը չարեց:

Որոշ տեղեկություններով, թիմում որոշում ունեն՝ ամեն շաբաթ-կիրակի ավտոբուսի կազմը փոխել եւ մինչեւ հարյուրերորդ հորիզոնականում ընդգրկված թեկնածուներին հանել մարդամեջ` տանել քարոզարշավի, թիմին լիարժեք ներգրավել նախընտրական պայքարի մեջ, այդպիսով միայն հնարավոր բոլորին մասնակից դարձնել նախընտրական պայքարին: Բանն այն է, որ տեւական ժամանակ է՝ առաջին հիսունյակն առանձնացել է մնացած կազմից, մյուսներն իրենց լքված ու արհամարհված են զգում, եւ պարտվողական տրամադրություններ կան, որ գուցե իրենց իշխանությունը չի վերընտրվելու, եւ այդ պատճառով են 50 ընտրյալներով միայն պտտվում, իսկ մնացածը Նիկոլ Փաշինյանին տեսնում են միայն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի օրերին եւ անորոշության մեջ են, չեն հավատում հաղթանակին, տառապում են, թե ամեն մեկը որտեղ է լինելու հունիսի 7-ից հետո, ինչ ճակատագիր է իրենց սպասվում։ Չնայած Նիկոլ Փաշինյանը վարչության անդամներին հանձնարարել է աշխատանքներ տանել նախընտրական ցուցակի հետնամասում հայտնվածների, այն է՝ 100-րդից ներքեւ գտնվող թեկնածուների հետ եւ ասել, որ միայն իրենց ակտիվ աշխատանքի դեպքում է հնարավոր լինելու հաղթանակը, եւ որ ինքը բոլորի աշխատանքը տեսնելու է ու գնահատելու է հավուր պատշաճի, նաեւ հաղթանակի հույս ներշնչել: Այդուհանդերձ, ՔՊ-ականները, մի կողմ քաշված, սպասում են անձամբ Փաշինյանի հետ հանդիպումներին։

Ի դեպ, այս շաբաթ Փաշինյանը եւ իր կաբինետը հնարավոր է մի քանի օր անցկացնեն խորհրդարանում։ Չորեքշաբթի օրվանից խորհրդարանում մեկնարկելու է կառավարության 2021-2025 թվականների ծրագրի նախորդ տարվա հաշվետվությունը, եւ Փաշինյանն այն ուզում է նախընտրական քարոզչության վերածել։ Մեզ ասացին, որ շարքային ՔՊ-ականներից շատերը ոգեւորված են, վերջապես կկարողանան ուղիղ շփվել Փաշինյանի հետ եւ թեկուզ նրա ակնարկներից հասկանալ, թե ինչ է սպասվում։ Ավելին, մեր աղբյուրները կատակեցին, որ ոմանք հուժկու ելույթներ են պատրաստում, որ Փաշինյանին իրենց հավատարմությունը ցույց տան ու ամրագրեն իրենց ապագա կարգավիճակը` իշխանության վերարտադրության դեպքում: Խորհրդարանից դուրս մնացողներն իրենց տեսնում են գործադիրում՝ փոխնախարարի, վարչության պետի կամ որեւէ ՊՈԱԿ-ի ղեկավարի պաշտոնում։

Ի դեպ, արդեն տեղեկություններ ենք ստանում, որ, ի տարբերություն էլիտար ՔՊ-ականների, շարքային ՔՊ-ականներն ակտիվ տասովկաների մեջ են, խոսքը տարածքային խորհուրդների ներկայացուցիչների մասին է: Երեւանի վարչական շրջաններում սկսել են «գույքագրել» յուրայիններին` ցուցակագրում են մարդկանց անձնագրերով եւ տեղեկացնում, որ ընտրությունների շեմին իրենց հետ կապ կհաստատեն: Հին ՀՀԿ-ական մեթոդները նորից սկսել են աշխատել, չի բացառվում, որ ընտրակաշառքի թեմա էլ լինի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ռուս-ուկրաինական պատերազմում կդառնա խաղաղարար միջնորդ

Ռուս-ուկրաինական պատերազմում կդառնա խաղաղարար միջնորդ Sat, 31 Oct 2026 00:15:17 +0400 Երուսաղեմի ուղղափառ եկեղեցու պատրիարք…

1 ժամ ago

Սոցիալական մեդիայի նկատմամբ կարգավորումներ են նախատեսել

Սոցիալական մեդիայի նկատմամբ կարգավորումներ են նախատեսել Sat, 31 Oct 2026 00:00:50 +0400 Եվրահանձնաժողովը կոչ է…

2 ժամ ago

Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային գնով

Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային գնով Fri, 30 Oct 2026 23:55:39…

2 ժամ ago

Հայտնի է դարձել, թե Լյուիս Հեմիլթոնն ինչով է գրավել Քիմ Քարդաշյանին

Հայտնի է դարձել, թե Լյուիս Հեմիլթոնն ինչով է գրավել Քիմ Քարդաշյանին Fri, 30 Oct 2026…

2 ժամ ago

Մոսկվայում մուլտֆիլմերի փառատոնին մասնակցում է 1800 ֆիլմ

Մոսկվայում մուլտֆիլմերի փառատոնին մասնակցում է 1800 ֆիլմ Fri, 30 Oct 2026 23:30:25 +0400 Արդեն 20-րդ…

2 ժամ ago

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը Fri, 30 Oct…

2 ժամ ago