Իրանը արաբական երկրներից փոխհատուցում է պահանջում «պատերազմին մեղսակից լինելու համար»

Իրանը արաբական երկրներից փոխհատուցում է պահանջում «պատերազմին մեղսակից լինելու համար»

Tue, 14 Apr 2026 10:00:56 +0400


Թեհրանը Բահրեյնից, Սաուդյան Արաբիայից, Կատարից, ԱՄԷ-ից և Հորդանանից փոխհատուցում է պահանջում Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողության մեջ իրենց դերակատարման համար։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանիի նամակում։ Նա համապատասխան նամակ է հղել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին։

«Բահրեյնի Թագավորությունը, Սաուդյան Արաբիայի Թագավորությունը, Կատարի Պետությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունը… պետք է լիարժեք փոխհատուցում տրամադրեն Իրանի Իսլամական Հանրապետությանը, այդ թվում՝ փոխհատուցում իրենց միջազգային հակաիրավական գործողությունների հետևանքով առաջացած բոլոր նյութական և բարոյական վնասների համար», – ասվում է փաստաթղթում։

Իրավանին դա բացատրել է նրանով, որ այդ պետությունները ոչ միայն իրենց տարածքներն են տրամադրել Իրանի դեմ ագրեսիայի համար, այլև որոշ դեպքերում անմիջականորեն ներգրավված են եղել Իսլամական Հանրապետության «քաղաքացիական օբյեկտների դեմ ուղղված ապօրինի զինված հարձակումների» իրականացմանը։

«Այս պետությունների վարքագիծը՝ թույլ տալ ագրեսորներին օգտագործել իրենց տարածքները Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որակվում է որպես ագրեսիայի ակտ», – նշել է Իրավանին։

Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ռմբակոծություններից Իրանին հասցված վնասը, նախնական գնահատականներով, 270 մլրդ դոլար է կազմում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Նախանձ» են ու «հիմար»․ Թրամփի կոշտ արձագանքը

«Նախանձ» են ու «հիմար»․ Թրամփի կոշտ արձագանքը Thu, 18 Jun 2026 17:00:44 +0400 ԱՄՆ նախագահ…

9 րոպե ago

Նախկինում շարժը շատ էր, ոնց որ Լաս Վեգասը լիներ, այս տարի ոնց որ հեքիաթի մեջի մեռյալ քաղաքը լինի

Նախկինում շարժը շատ էր, ոնց որ Լաս Վեգասը լիներ, այս տարի ոնց որ հեքիաթի մեջի…

24 րոպե ago

Ինչ են պատրաստվում անել

Ինչ են պատրաստվում անել Thu, 18 Jun 2026 16:43:14 +0400 «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել…

27 րոպե ago

Մոսկվան նույնպես կայրվի, եթե․․․ Զելենսկին զգուշացրել է

Մոսկվան նույնպես կայրվի, եթե․․․ Զելենսկին զգուշացրել է Thu, 18 Jun 2026 16:30:49 +0400 Ուկրաինայի նախագահ…

39 րոպե ago

Հայաստանը կառավարում է քաղաքական մեխանիզմ, ոչ թե մեկ մարդ

Հայաստանը կառավարում է քաղաքական մեխանիզմ, ոչ թե մեկ մարդ Thu, 18 Jun 2026 16:30:41 +0400…

39 րոպե ago

Ով նման բան է արել, Նիկոլ է. փող չի բաժանվել

Ով նման բան է արել, Նիկոլ է. փող չի բաժանվել Thu, 18 Jun 2026 16:24:22…

45 րոպե ago