«Հրապարակ»․ Ինչքանով են մաքրում, ճիշտ են մաքրում, թե չէ` մեզ հետ առնչություն չունի

«Հրապարակ»․ Ինչքանով են մաքրում, ճիշտ են մաքրում, թե չէ` մեզ հետ առնչություն չունի

Tue, 14 Apr 2026 10:15:04 +0400


Երեւանն ամեն անձրեւից հետո վերածվում է Վենետիկի։ Ապրիլի 12-ի հորդառատ անձրեւը հերթական անգամ բացահայտեց մայրաքաղաքի անպաշտպան վիճակը` բնության տեղումների առաջ․ փողոցները բառացիորեն դարձան գետեր ու լճեր, ավտոմեքենաներն ընկղմվեցին ջրի մեջ։ Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք եւ այլ վարչական շրջաններում պատկերը նույնն էր՝ ջրհեղեղ, քաոս, կաթվածահար երթեւեկություն։ Մարդիկ ուշանում էին, մեքենաները` վնասվում, իսկ քաղաքը պարզապես կանգնել էր մի քանի ժամ շարունակ տեղացող անձրեւի պատճառով։

Քաղաքապետարանը մեղքը գցում է «Վեոլիա ջրի» վրա՝ պնդելով, որ ջրատարների մաքրումն ու սպասարկումը նրանց պատասխանատվության շրջանակում են։ Սակայն քաղաքացին քաղաքապետարանից է դժգոհ, եւ քաղաքի համար պատասխանատվությունը Ավինյանի աշխատակազմինն է։ Մանավանդ՝ քաղաքացիները վճարում են բարձր գույքահարկ, թանկ աղբահանության վճարներ, հսկայական գումարներ՝ կայանատեղիների համար, փոխարենը ստանում են փոսերով լի ճանապարհներ, փոշոտ միջավայր, ամեն անձրեւից հետո՝ իրական ջրհեղեղ։
Փոխանակ համակարգային լուծումներ գտնելու՝ պատասխանատուները շարունակում են մեղքը միմյանց վրա բարդել։ Գլխավոր պատասխանատուն, երեւանցու աչքով, «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկն է, որը պետք է զբաղվի Երեւանի «լյուկերի» մաքրմամբ, եթե անգամ «Վեոլիան» չի անում, ծուլանում է, ինչո՞ւ պետք է քաղաքապետարանը ձեռքերը ծալած նստի եւ սպասի հաջորդ անձրեւին։

Հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը «Հրապարակ»-ի հարցին՝ «լյուկերի» մաքրման հետ կապված, պատասխանում է․ ««Լյուկերը» մաքրելը «Վեոլիայի» գործառույթն է, բայց այս մասով մենք իրենց աջակցում ենք, իրենք մաքրում են, հանում են, փողոցի վրա լցնում են, մենք դա տեղափոխում ենք աղբավայր, մենք պարտավորվածություն չունենք, այս պահին ընդամենը աջակցում ենք իրենց։ Նախորդ շաբաթ, երբ 100 հասցեներում անձրեւատարներ են մաքրվել, մեր ուժերով տեղափոխվել են անձրեւատարներից հանված հողն ու աղբը։ Ես «Վեոլիայի» լավ աշխատելու կամ վատ աշխատելու մեջ մտնելու իրավունք չունեմ եւ ոչ էլ մտնում եմ, պետք եղած ժամանակ հանուն քաղաքի պե՞տք է աջակցել` աջակցում եմ այս մասով, իրենք, օրինակ, ցերեկը մաքրում են, մենք գիշերը տեղափոխում ենք, այդքանով է իմ աջակցությունը։ Ինչքանով են մաքրում, ճիշտ են մաքրում, թե չէ` այդ հարցերին ես չանդրադառնամ, մեզ հետ առնչություն չունի»։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանն էլ մեզ ասաց, որ իրենց մոտ 2 տեղում է խնդիր առաջացել, որոնցից մեկը լուծված է․ «Մեր վարչական շրջանում 2 լուրջ խնդիր ունեինք․ մեկը՝ Բաբաջանյանի կամրջի տակ, մյուսը՝ 4-րդ գյուղը։ Կամրջի տակի խնդիրը լուծված է, այնտեղ էլ ջուր չի կուտակվում, ամբողջ գիշեր տղերքը հետեւել են, կարողացանք այդ խնդիրը լուծել։ 4-րդ գյուղի ճանապարհի խնդիրն էլ ենք լուծում, մի քանի օրվա մեջ դա էլ կվերանա, մեզ մոտ նորմալ է»։ Ըստ Ռոմիկ Մխիթարյանի՝ քաղաքապետարանում նոր նախագիծ կա, որով առաջարկվում է խնդրահարույց հատվածներում անձրեւատարների նոր գծեր կառուցել․ «Կա էդ ամեն ինչը, կիրականացվի»։

«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակը չպատասխանեց մեր հարցերին, ինչպես միշտ, ասաց, որ գրավոր դիմենք իրենց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նոր՝ ավելի մեծ մաքսատուրքեր են սահմանում

Նոր՝ ավելի մեծ մաքսատուրքեր են սահմանում Tue, 05 May 2026 22:00:54 +0400 Միացյալ Նահանգների վարչակազմը…

7 րոպե ago

Համայնքապետի սիրտը մարզպետի պաշտոն է ուզում

Համայնքապետի սիրտը մարզպետի պաշտոն է ուզում Tue, 05 May 2026 21:45:16 +0400 Դիլիջան քաղաքից մեր…

23 րոպե ago

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում Tue, 05 May 2026 21:43:07 +0400 Վեդի քաղաքում…

25 րոպե ago

Այսօր այդ ցանկությունն իրականություն է՝ ոգեշնչող օրինակ առ այն, թե ինչպես է այս բացառիկ գաղափարը միավորում սերունդներին

Այսօր այդ ցանկությունն իրականություն է՝ ոգեշնչող օրինակ առ այն, թե ինչպես է այս բացառիկ գաղափարը…

31 րոպե ago

Մակրոնը, Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը` անձրևանոցներով պատսպարված, Արփինե Սարգսյանը` անձրևի տակ

Մակրոնը, Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը` անձրևանոցներով պատսպարված, Արփինե Սարգսյանը` անձրևի տակ Tue, 05 May 2026…

33 րոպե ago

Իրանցիներին սպառնացել է ջնջել աշխարհի երեսից

Իրանցիներին սպառնացել է ջնջել աշխարհի երեսից Tue, 05 May 2026 21:30:09 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

38 րոպե ago