«Հրապարակ»․ Ինչքանով են մաքրում, ճիշտ են մաքրում, թե չէ` մեզ հետ առնչություն չունի

«Հրապարակ»․ Ինչքանով են մաքրում, ճիշտ են մաքրում, թե չէ` մեզ հետ առնչություն չունի

Tue, 14 Apr 2026 10:15:04 +0400


Երեւանն ամեն անձրեւից հետո վերածվում է Վենետիկի։ Ապրիլի 12-ի հորդառատ անձրեւը հերթական անգամ բացահայտեց մայրաքաղաքի անպաշտպան վիճակը` բնության տեղումների առաջ․ փողոցները բառացիորեն դարձան գետեր ու լճեր, ավտոմեքենաներն ընկղմվեցին ջրի մեջ։ Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք եւ այլ վարչական շրջաններում պատկերը նույնն էր՝ ջրհեղեղ, քաոս, կաթվածահար երթեւեկություն։ Մարդիկ ուշանում էին, մեքենաները` վնասվում, իսկ քաղաքը պարզապես կանգնել էր մի քանի ժամ շարունակ տեղացող անձրեւի պատճառով։

Քաղաքապետարանը մեղքը գցում է «Վեոլիա ջրի» վրա՝ պնդելով, որ ջրատարների մաքրումն ու սպասարկումը նրանց պատասխանատվության շրջանակում են։ Սակայն քաղաքացին քաղաքապետարանից է դժգոհ, եւ քաղաքի համար պատասխանատվությունը Ավինյանի աշխատակազմինն է։ Մանավանդ՝ քաղաքացիները վճարում են բարձր գույքահարկ, թանկ աղբահանության վճարներ, հսկայական գումարներ՝ կայանատեղիների համար, փոխարենը ստանում են փոսերով լի ճանապարհներ, փոշոտ միջավայր, ամեն անձրեւից հետո՝ իրական ջրհեղեղ։
Փոխանակ համակարգային լուծումներ գտնելու՝ պատասխանատուները շարունակում են մեղքը միմյանց վրա բարդել։ Գլխավոր պատասխանատուն, երեւանցու աչքով, «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկն է, որը պետք է զբաղվի Երեւանի «լյուկերի» մաքրմամբ, եթե անգամ «Վեոլիան» չի անում, ծուլանում է, ինչո՞ւ պետք է քաղաքապետարանը ձեռքերը ծալած նստի եւ սպասի հաջորդ անձրեւին։

Հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը «Հրապարակ»-ի հարցին՝ «լյուկերի» մաքրման հետ կապված, պատասխանում է․ ««Լյուկերը» մաքրելը «Վեոլիայի» գործառույթն է, բայց այս մասով մենք իրենց աջակցում ենք, իրենք մաքրում են, հանում են, փողոցի վրա լցնում են, մենք դա տեղափոխում ենք աղբավայր, մենք պարտավորվածություն չունենք, այս պահին ընդամենը աջակցում ենք իրենց։ Նախորդ շաբաթ, երբ 100 հասցեներում անձրեւատարներ են մաքրվել, մեր ուժերով տեղափոխվել են անձրեւատարներից հանված հողն ու աղբը։ Ես «Վեոլիայի» լավ աշխատելու կամ վատ աշխատելու մեջ մտնելու իրավունք չունեմ եւ ոչ էլ մտնում եմ, պետք եղած ժամանակ հանուն քաղաքի պե՞տք է աջակցել` աջակցում եմ այս մասով, իրենք, օրինակ, ցերեկը մաքրում են, մենք գիշերը տեղափոխում ենք, այդքանով է իմ աջակցությունը։ Ինչքանով են մաքրում, ճիշտ են մաքրում, թե չէ` այդ հարցերին ես չանդրադառնամ, մեզ հետ առնչություն չունի»։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանն էլ մեզ ասաց, որ իրենց մոտ 2 տեղում է խնդիր առաջացել, որոնցից մեկը լուծված է․ «Մեր վարչական շրջանում 2 լուրջ խնդիր ունեինք․ մեկը՝ Բաբաջանյանի կամրջի տակ, մյուսը՝ 4-րդ գյուղը։ Կամրջի տակի խնդիրը լուծված է, այնտեղ էլ ջուր չի կուտակվում, ամբողջ գիշեր տղերքը հետեւել են, կարողացանք այդ խնդիրը լուծել։ 4-րդ գյուղի ճանապարհի խնդիրն էլ ենք լուծում, մի քանի օրվա մեջ դա էլ կվերանա, մեզ մոտ նորմալ է»։ Ըստ Ռոմիկ Մխիթարյանի՝ քաղաքապետարանում նոր նախագիծ կա, որով առաջարկվում է խնդրահարույց հատվածներում անձրեւատարների նոր գծեր կառուցել․ «Կա էդ ամեն ինչը, կիրականացվի»։

«Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակը չպատասխանեց մեր հարցերին, ինչպես միշտ, ասաց, որ գրավոր դիմենք իրենց։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հերթական խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում ստեղծվել է ունիկալ իրավիճակ

Հերթական խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանում ստեղծվել է ունիկալ իրավիճակ Sat, 18 Apr 2026 17:32:22 +0400…

19 րոպե ago

Մենք նրան առաջարկում ենք, որ գա բանավեճի

Մենք նրան առաջարկում ենք, որ գա բանավեճի Sat, 18 Apr 2026 17:15:29 +0400 «Հրապարակի» զրուցակիցը…

36 րոպե ago

Իրանը պատերազմից ի վեր առաջին անգամ բացել է օդային տարածքը

Իրանը պատերազմից ի վեր առաջին անգամ բացել է օդային տարածքը Sat, 18 Apr 2026 17:00:34…

50 րոպե ago

Հայտնի է «Լուսավոր Հայաստանի» նախընտրական ցուցակի առաջին 5-յակը

Հայտնի է «Լուսավոր Հայաստանի» նախընտրական ցուցակի առաջին 5-յակը Sat, 18 Apr 2026 16:45:42 +0400 Հայտնի…

1 ժամ ago

Լպուտյանն ազատ է արձակվել, նրան մեղադրանք է առաջադրվել

Լպուտյանն ազատ է արձակվել, նրան մեղադրանք է առաջադրվել Sat, 18 Apr 2026 16:28:01 +0400 Հայաստանի…

1 ժամ ago

Մանկավարժականի դասախոսները սարսափահար են

Մանկավարժականի դասախոսները սարսափահար են Sat, 18 Apr 2026 16:16:50 +0400 Այսօր Մանկավարժական համալսարանում ձերբակալություններ են…

2 ժամ ago